Այս էջը հաստատված է

հարևանի օգնությամբ երկրի փրկության հրագիրը։ Նրանք ճիգերի վերջին լարումով իմի բերելով երկրամասի տնտեսական և ռազմական կարողությունները նորից լծվեցին հայկական պետականու­թյան վերակերտման գաղափարին։

1769թ. հունիսին Հերակլ Երկրորդի կազմած և Ռուսաստան առաքած «Վրաստանին կից երկրների նկարագրությունից» գրության մեջ ասված է. «Խամսան մի երկիր է, որտեղ կան յոթ մելիքություններ։ Նրանք բոլորը քրիստոնյաներ են, դավանանքով՝ հայեր, և սրանք ևս պարսից թագավորի արքունիքին հարկատու են եղել։ Երբ քայքայվեց Պարսից թագավորությունը, այնտեղի քոչվոր ցեղերից մեկի առաջնորդը, որ մահմեդական էր տոհմով՝ ջոանշեր, հզորացավ և այս Խամսայի կենտրոնում կա հնուց ի վեր ամուր բերդ, խաբեությամբ գրավեց այն։ Մի քանի անգամ մեր և այս ջոանշերի միջև տարաձայնություններ եղան և զօրությամբն աստծու մեզանից և մեր զորքերից պարտվեցին և ավերվեցին, ո՛չ այն քրիստոնյա հայերը, ո՛չ, այլ միայն այն ջոանշերները։ Այժմ այնպիսի պատճառներ ծագեցին, որ մեր և նրանց միջև խաղաղություն է տիրում։ Խամսան ունի մեծ ամրություն, շատ լեռներ՝ անտառապատ ու ժայռաշատ և դաշտե րունի ջրառատ, հույժ բերքատու։ Իր երկրում ջոանշերը կարող է հավաքել երկու հազար հինգ հարյուր զինվոր, իսկ հայերը հանդես կգան չորս հազար հինգ հարյուր։ Այս երկիրը գտնվում է հարավ արևելյան մասում և տիրում են սրանք մինչև Ղարաբաղի և Գանձակի սահմանները և գտնվում են Շիրվանի, Նախիջևանի, Գանձակի ու Ղարադաղի միջև։ Այս Խամսայի բնակիչները շատ քաջ են, պատերազմող և խիզախ, և այս մելիքների միջև վրեժխնդրության և թշնամության ծագումը ջոանշերների ձեռքը գցեց այս հայերին»364։

Դեպի Այսրկովկաս կատարվելիք արշավանքը ռուսական կառավարությունը մտադիր էր իրականացնելու նշանավոր զորավար Ա.Սուվորովի հրամանատարությամբ։ Սուվորովը ապագա արշավանքի հաջողությունը կապում էր Արցախի մելիքների եռանդուն գործունեության հետ։ Մելիքների և Սուվորովի կապը իրականաց­վում էր Հ.Արղությանի և Հովհ.Լազարյանի միջոցով։ 1780թ. Սուվո­րովը Հովհ.Լազարյանից զեկուցագիր է ստանում Հայաստանի քաղաքական