Այս էջը հաստատված է

գույնի հետ մեծ խայտաբղետություն են առաջացնում ոջլադեղի, վարդակակաչի, երեքնուկների և կակաչների ծաղիկները։ Արցախի տարբեր հանդամասերում կարելի է հանդիպել տատասկի, դաշտավլուկի, հրանուկի, գայլաթաթի, անմոռուկի։ Գետեզ­րերին տեսանելի է ճանճախոտը, մակարդախոտը, ջրկոտեմը, մացառաեղեգը, շերեփուկախոտը, ջրոսպը, ջրահարսը, տարատեսակ ջրիմուռները։ Վերոհիշյալ բույսերին ամենուր ընկերակցում են մոտ 100 տեսակի մամուռներ։ Արցախի բարեխառն կլիման հարմարավետ պայմաններ է ստեղծում խաղողի որթի և շահթթենու լիարժեք աճման համար։ Պատահական չէ, որ դարեր շարունակ հողագործ արցախցին մշակել է այդ երկու կուլտուրաները։ Ընդհանրապես երկրամասի տարածքի մի մասը ունի մերձարևադարձային կլիմայական պայմաններ, որտեղ լավ են աճում թուզը, նուռը, նուշը, արքայանարինջը։


ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ։ Արցախի կլիմայական ու բուսական ծածկին համապատասխան գոյություն ունի բազմատեսակ կենդանական աշխարհ:

Կիսաանապատային և տափաստանային գոտում տարածված են զանազան մորեխազգիներ, որոնց որոշ տեսակները իսկական չարիք են հողագործի համար։ Կիսաանապատներում և ժայռերում ապրում են կարիճների, մողեսների և օձերի որոշ տեսակներ։ Սո­ղուններից կարելի է մատնանշել դաշտային իժը և գյուրզան։ Այգի­ներում և արտերում ապրում են դաշտամկները, ավազամկները, ճագարամկները, որոնք, արագ զարգանալով, դառնում են լուրջ վնասատուներ։ Շատ հարուստ է բզեզների և թիթեռների ֆաունան։ Կաթնասուններից նշված գոտում մշտապես ապրում են նապատակը, աղվեսը, վարազը, ջեյրանը, մի քանի տեսակ չղջիկներ, ոզ­նին, գայլը։ Թռչուններից հանդիպում են աքարներ, փոքրիկ ար­տույտներ, սրակտուցներ, դաշտային կաքավ, լորեր։ Գիշատիչ թռչուններից տարածված են ուրուները, գառնանգղները։ Երկնակամարում մերթընդմերթ տեսանելի է արծիվների սլացիկ թռիչքը։

Անտառաբնակ թռչուններից կարելի է մատնանշել փայտփորը, աղավնին, երաշտահավը, լորոս-ճուռակը, դեղնածաղիկը, մոշահավը, սարյակը, ծիծեռնակը, բուն, կաչաղակը, չարդը։ Անտառներում