Այս էջը հաստատված է

ցույց տվեց մերկապարանոց, շահախնդիր արտաքին քաղաքականության էությունը, հարազատ մնալով ծավալապաշտական նկր­տումներին, անտեսելով մինչև վերջ իրեն հավատարիմ մի ամբողջ ժողովրդի իր հայրենիքում ազատ ապրելու խնդրանքը, ամենակոպիտ ձևով ոտնահարելով Ղարաբաղի մելիքների հայրենասիրական իրավունքները։ Այս նույն ձեռագիրն ուներ նաև 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագիրը, 1921թ. հուլիսի 5-ի Կովկասյան բյուրոյի հայտնի որոշումը և «վերակառուցված» Ռուսաստանի ծնունդ Գորբաչովյան հայատյացությունը։

1805թ. գարնանը Աբաս-Միրզան մեծ բանակով անցնելով Արաքսը, մտնելով Ղարաբաղ՝ պաշարեց Շուշին։ Ռուսական կայազորը Լիսանևիչի գլխավորությամբ և տեղի հայ կամավորների օժանդակությամբ համառ դիմադրություն ցույց տվեց թշնամուն։

Իբրահիմ խանը չնայած իր երդմանը, որոշեց միանալ Աբաս Միրզայի զորքին, իր ընտանիքով գիշերը լքելով բերդը։ Լիսանևիչը և մելիք Ջումշուդը, իմանալով դրա մասին, հետապնդում են խանին և Խանեն բաղ կոչվող տարածքում՝ հասնելով սպանում են Իբրահիմ խանին և նրա ընտանիքի մյուս տղամարդկանց։

Շուշիի պաշտպաններին օգնելու համար Գանձակից գնդապետ Կարյագինի հրամանատարությամբ ուղարկվում է 500 հոգանոց մի ջոկատ՝ երկու հրանոթով։ Ասկերանի մոտ ռուսական զորքերին շր­ջապատում են պարսկական Փիր-Ղուլի խանի 10 հազարանոց բանակը։ Պարսից առաջապահ զորքերին օգնության է հասնում Աբաս Միրզայի 30 հազարանոց բանակը։ Գումարտակի ծանր վիճակի մասին Շուշիի կայազորին տեղյակ է պահում կուսապատցի Վանի Աթաբեկյանը։ Նրա օգնությամբ Կարյագինի գումարտակը Ասկերանից գաղտնի հեռանում և ամրանում է Շահ-Բուլաղ բերդում։ Աբաս-Միրզան փորձում է պաշտպաններին սովի մատնելով՝ հարկադրել անձնատուր լինել։ Ստեղծված կացության մասին Վանի Աթաբեկյանը իր եղբոր՝ Հակոբի միջոցով նամակ է ուղարկում Ելիզավետապոլ գեներալ Ցիցիանովին, իսկ ինքը հաց և այլ սննդամթերք­ներ հասցնում սովի մատնված զինվորներին։

Հույսը կտրելով օժանդակ ուժեր ստանալուց, հուլիսի 7-ին գիշերը, Վանի Աթաբեկյանի ուղեկցությամբ, Կարյագինի գումարտակը