Այս էջը հաստատված է

Պարսկաստանի հետ բանակցություններ սկսեց։ Սակայն Պարսկաստանը, ակնկալելով մեծ տերությունների աջակցությու­նը, ընդհատեց բանակցությունները և վերսկսեց պատերազմական գործողությունները։

1810թ. ամռանը գնդապետ Պ.Կոտլյարևսկու զորագունդը գրավեց Մեղրին, ապա, հանկարծակի գրոհելով Աբաս-Միրզայի ճամբարը, նրան պարտության մատնեց և հարկադրեց զորքերը դուրս բերել Ղարաբաղից ։

Անհջողության մատնվեց նաև 1811թ. ամռանը Աբաս–Միրզայի կողմից դեպի Ղարաբաղ կազմակերպված արշավանքը։

1812թ. հայրենական պատերազմի ծանր շրջանում պարսկական զորքերը հարձակման անցնելով՝ ցանկանում էին վերստին գրավել իրենց կորցրած տարածքները։ Ասլանդուզի և Լենքորանի ճակատամարտերում պարսկական զորքերի կրած ծանր պարտու­թյունները Ֆաթ-Ալի շահին հարկադրում են հաշտություն խնդրել։

Հայ ժողովրդի ջանադիր մասնակցությամբ ռուսական զենքի հաղթանակները ամբողջականացվեցին 1813թ հոկտեմբերի 12-ին Գյուլիստանի հաշտության պայմանագրով։ Այն ստորագրում են լիազոր՝ Ռտիշչևը և Պարսկաստանի ներկայացուցիչ՝ Միրզա Աբդուլ Հասան խանը391։ Պարսկաստանը ճանաչեց Դաղստանի ու Արևելյան Վրաստանի, ինչպես և Գյուլիստանի, Ղարաբաղի, Շաքիի, Շիրվանի, Դերբենդի, Ղուբայի, Բաքվի, Թալիշի խանությունների միացումը Ռուսաստանին392։ Ըստ պայմանագրի երկրորդ կետի այս տարածքների հետ Պարսկաստանը հրաժարվում էր նաև Արևե­լյան Հայաստանի՝ Ղարաբաղի, Լոռու, Փամբակի, Շամշադինի, Զանգեզուրի և Շորագայլի գավառներից։ Պարսկաստանը զրկվում է Կասպից ծովում նավատորմ ունենալու իրավունքից393:

Անկախ նրանից, թե ցարական իշխանությունները Այսրկովկասում ինչ նպատակներ էին հետապնդում, այն համապատասխանում էր Ղարաբաղի հայության ազատագրական ձգտումներին։

Գյուլիստանի պայմանագիրը մեր ժողովրդի համար պատմական անանցանելի իրողություն է։ Այն մի ավելորդ անգամ նորից վկայում է, որ Ղարաբաղը առանձին ազգային պետական միավորի կարգավիճակով է անցել Ռուսաստանի տիրապետության տակ։