Այս էջը հաստատված է

Հետևաբար, ներկայիս Ադրբեջանը կազմող տարածքները, Դաղստանը, Վրաստանը, այնպես էլ Ղարաբաղը Ռուսաստանին են անցել հավասար իրավասուբյեկային կարգավիճակով։ Ուրեմն, եթե խորհրդային կայսրության փլուզումից հետո վերոհիշյալները իրենց իրավունք են վերապահում ստեղծելու ազգային պետականություն, այդ նույնից օգտվում է նաև Ղարաբաղը։ Գյուլիստանի պայմանագիրը կարող է քաղաքական ուղենիշ հանդիսանալ ԼՂՀ արդեն ձևավորվող արտաքին քաղաքականության և դիվանագիտության սկզ­բունքների մշակման համար։ Այն, բացի քաղաքական պատճառաբանություններից, ունի նաև իրավական ամբողջացված դաշտ՝ մեր օրերի թելադրած տեսակետի առումով։ ԼՂՀ ճանաչման իրավական կողմի առաջնային քայլը անպայման պետք է կապել Գյուլիստանի պայմանագրի հետ։

Այստեղ Ադրբեջանը հանդես է գալիս որպես երկրորդական դեմք։ Հիմնական կնճիռը Ղարաբաղ-Ռուսաստան կապի վրա է, որովհետև կամա թե ակամա Ռուսաստանը ինքը եթե հիմա կանգնած է իր պետականության կայացման ճանապարհին և այն փորձում է իրականացնել քաղաքակիրթ չափանիշներով, չի կարող խուսափել իր պատմության իրավապայմանագրային հիմունքներից։ Այ­սինքն՝ հաշվի նստելով այդպիսի հիմունքներից մեկի՝ Գյուլիստանի պայմանագրի հետ, Ռուսաստանը պիտի կողմնորոշվի ստացած ժառանգության նկատմամբ։ Իսկ պետաիրավական ժառանգությունը դա ոչ թե հպանցիկ երևույթ է, այլ տվյալ տերության գոյության ընթացքում մշակված պետական շահերի ամբողջություն։ Հետևաբար, եթե Գյուլիստանի պայմանագրով Ղարաբաղը ինչ-որ չափով ինքնուրույնացված միավոր է Հայաստանի համար, ապա Ադրբեջանի մասին խոսք անգամ լինել չի կարող։

Գյուլիստանի պայմանագրի քաղաքական-իրավական ուժի արտահայտություններից մեկն էլ այն է, որ այդ պայմանագիրը պաշտպանության կարիք չունի։ Խուսափումը նրանից նրան առընչվող ցանկացած պետության կողմից ուղղված է հենց խուսափողի դեմ։ Որովհետև կիսատ-պռատ ուժեղ-մշտական պետություն չի լինում, այլ լինում է ուժեղ պետություն, որի կառուցման հիմքում դր­վում է քաղաքակրթության կողմից մշակված պետական-քաղաքական