Այս էջը հաստատված է

վերելք է ունենում Վաչագան Բարեպաշտի թագավորության ժամանակաշրջանում։ Անցնելով իշխանության գլուխ Վաչագանը քաջ գիտակցեց, որ օտարի տիրապետության տակ գտնվող հայության ինքնության պահպանության հիմնական միջոցը մայրենի դպրու­թյան տարածումն է։

Նախ և առաջ նա վերացրեց երկրի անմատչելի վայրերում բուն դրած մոլի աղանդները, քրիստոնեական հավատքին վերադարձնե­լով բոլոր նրանց, ովքեր բռնի մոգություն էին ընդունել։ Մովսես Կաղանկատվացին ասում է, որ նա առաջին հերթին դպրոցներ էր բացում այն երեխաների համար, որոնց ծնողները նախկինում աղանդավորներ են եղել։ Պատմիչը վկայում է, որ Վաչագանը երբ որևէ գյուղ էր գնում, անպայման մտնում էր դպրոցատունը, իր շուրջն էր հավաքում մանկաց, առաջարկում բարձրաձայն կարդալ։ Եվ նրանց առաջադիմությամբ ուրախանում էր ավելի, քան եթե մեծագույն հարստություն գտներ։ Նա դպրոցում իր շուրջն է հավաքում ե­րեխաներին և մեկի ձեռքը գիրք տալով, մյուսին պնակիտ (գիր գրելու կամ նկարելու տախտակ), առաջարկում է միասին, միաբան ու բարձրաձայն կարդալ։ Երեխաները իրենց անարատ շուրթերով հե­գում են ոսկեղենիկ հայերենը, եւ նրանց ինքնավստահ ու մեծաձայն ընթերցանությունն արձագանք է տալիս Արցախամայր աշխարհի բոլոր անկյուններում՝ հնավանդ լեռնաստանը լցնելով արդեն գրի ու դպրության փոխված մայրենի հզոր ելևէջներով396։

Վաչագան Բարեպաշտի օրոք եկեղեցիներին կից դպրատներից բացի, գոյություն ունեին գյուղական դպրոցներ, որոնց ուսուցիչները վարձատրվում էին։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տվյալ ժամանակահատվածում ինչպես Հայաստանի մյուս հատվածներում, այնպես էլ Արցախում գործում էին հասարակական տի­պի դպրոցներ։ Դրանք հիմնականում պահվում էին ժողովրդի միջոցով

Խոշոր եկեղեցիներին ու վանքերին կից գործում էին հոգեւոր-եկեղեցական դպրոցներ, որտեղ դասավանդում էին մայրենի լեզու, փիլիսոփայություն, կրոնական առարկաներ, երաժշտություն։ Առավել բարձր ու պատրաստված գործիչներ ունենալու համար պահանջվում էր ավելի խոր ու ավելի բարձր կրթություն, »արտաքին«