Այս էջը հաստատված է

գիտությունների՝ փիլիսոփայական ու իմաստասիրական գիտելիք­ների և գրականության իմացում, անհրաժեշտ էր տիրապետել քաղաքակրթության նվաճումներին։ Այդ նպատակով Արցախի հոգևոր և աշխարհիկ իշխանավորներն իրենց զավակներին ուսման էին ուղարկում Ասորիք, Հունաստան, Պարսկաստան, Հռոմ, հետագայում՝ Վաղարշապատ, Գլաձորի համալսարան։ Արցախի երի­տասարդները կրթություն են ստացել նաև Անանիա Շիրակացու հիմնադրած մաթեմատիկական-բնագիտական դպրոցում։ Ավարտելուց հետո լուսավորչական գործնեություն են ծավալել Սյունյաց նահանգում, ինչպես նաև Ամարասի, Դադիվանքի դպրոցներում397։

Արաբական արշավանքների ժամանակաշրջանում մեծապես տուժեց հայ ժողովրդի ոչ միայն նյութական, այլև հոգևոր մշակույ­թը։ Սկսած IX դարի վերջից հայկական պետականության վերած­նունդը, սոցիալ-տնտեսական կյանքի աշխուժացումը նոր պայմաններ ստեղծեցին հայ մշակույթի՝ առաջին հերթին դպրոցի, կրթական գործի զարգացման համար։

Բացվում են տարբեր տեսակի ու բնույթի դպրոցներ։ Հատկապես նշանավոր են Ամարասի Գտչավանքի, Դադիվանքի դպրոց­ները։

Հանդես են գալիս անվանի ուսուցիչներ և ուսուցչապետեր, որոնց ջանքերով վարդապետարաններն ու համալսարանները վե­րաճում են գիտության կաճառների։ Այդ անունների շարքում առանձնակի փայլ ունի փիլիսոփա, տոմարագետ, մաթեմատիկոս, գրող Հովհաննես սարկավագ Իմաստասերը։ Ծնվել է 1045 թ. Արցախի նահանգի Փառիսոս գավառի Փառախոնիս գյուղում, քահանայի ընտանիքում։ Մահացել է 1129 թ. և թաղվել Հաղբատի վանքում։ Նրա գերեզմանի վրա գրված է ընդամենը երկու տող.

Արձանս այս սեմական է
Սոփեստոսի Սարկավագին398։

Երկար տարիներ աշխատել է Սյունիքում, Արցախում՝ Ամարասի, Դադիվանքի դպրոցներում բարեկարգելով ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման գործը։

Առավել տպավորիչ էր նրա գործունեությունը Անիի վարդապե­տարանում։ Հաջողությամբ ավարտելով Հաղբատի դպրոցը Հովհաննեսը