Այս էջը հաստատված է

մեծ աղբյուր էին դարձրել նվաճված վայրերում հափշտակված ձե­ռագիր մատյանները մեծ գումարներով հայ իշխաններին վաճառե­լու գործը407։

Կիրակոս Գանձակեցին՝ ի թիվս այլոց, հիշատակում է իշխան Գրիգոր Ծարեգուն408։

XII XIV դդ. Արցախ բերվել և պահպանվել են Մեծ շեն գյուղի 909թ Կարմիր Ավետարանը (Մատ. N 6202, այն Մլքե թագուհու և Լազարյան Ավետարաններից հետո իր հնությամբ հայերեն երրորդ թվակիր մատյանն է), Դիզակի Ցոր գյուղի 1040թ Ավետարանը (Մատ.N 1252), «Բեգյունց» կոչվող 11-րդ դ. Ավետարանը (Մատ.N 10090), Հռոմկլայի 1166թ. Ավետարանը (Մատ. 7347), Սկևռայում ընդօրինակված 1283թ. Ավետարանը (Մատ. N 6764), Դրազարկի 1294թ. Ավետարանը (Մատ.N.2588), «Հաղպատի» 1211թ. Ավետարանը (Մատ. Ա 6288)409։

V դարում սկզբնավորվում է հայ ինքնուրույն գեղարվեստական խոսքը։ Հայ առաջին հեղինակների երկերը իրենց բովանդակու­թյամբ խիստ ազգային էին, կապված իրենց միջավայրի և դարաշրջանի իրական պայմանների ու որոշակի պահանջների հետ։ Սկզբնական շրջանում գրականությունը տոգորված է եղել քրիստոնեական-կրոնոկան ոգով ու գաղափարախոսությամբ։

Այդ ընդհանուր ֆոնի վրա VII դարում գրված Դավթակ Քերթողի «Ողբք ի մահն Ջևանշէրի մեծի իշխանին» ստեղծագործությունը հայ գրականության աշխարհականացման ճանապարհին մեծ հայտնություն էր։ Դավթակ Քերթողի «Ողբը» գրված է հունական ճարտասանական արվեստի կանոններով։

Դավթակի ստեղծագործության մեջ ներկայացված է Գարդմանքի իշխան Ջևանշիրի գովքն ու նրա սպանության հետ կապված իրողությունը։ Մանուկ Աբեղյանի կարծիքով «Ողբը» գրված է բանաստեղծական զգացումով, քնարական տխուր, երբեմն բուռն զե­ղումներով, պատկերավոր կենդանի ոճով, բովանդակությանը համապատասխանող տաղաչափական ձևերի օգտագործմամբ410։

Դավթակը Հայոց Արևելից գավառների ծնունդ է եղել։ Նա Ջուանշիրի համերկրացին էր և նրա կորուստը բանաստեղծը համարում էր իր երկրի և ժողովրդի մեծ կորուստը411։