Այս էջը հաստատված է

թողնելով միայն մի բարի հուշ մեր հերոս նախնիների դյուցազնական անցյալի և անկոտրում կամքի մասին։

XII-XIIIդդ. Արցախում առավել հատկանշականը ճարտարապետության աշխարհիկ ճյուղի աննախընթաց զարգացումն է։ Կառուցվում են նորատիպ աշխարհիկ շենքեր, պալատներ, ուր լայնորեն օգտագործվում էին ժողովրդական բնակարանի շինարարության դարավոր ավանդույթները։ Դրանցից առավել հայտնի են Հասան Ջալալ իշխանի ապարանքը՝ Խոխանաբերդում (XIII դարի սկիզբ), Վախտանգյանների աարանքը՝ Դադիվանքում (XII-XIIIդդ.), Դոփյանների ապարանքը՝ Ծարում (XIIIդ., վերակառուց­ված 1658թ.), Դադիվանքի առաջնորդական ապարանք-«տաճարը»(1211թ), որն ամբողջական վիճակում այսօր էլ կանգուն է։

XVI-XVIII դարերում Արցախում մելիքական կարգի հաստատման ու ամրապնդման, և դրանց հետագա ճյուղավորման շնորհիվ աշխարհիկ այդ տերերի բնակարանների՝ ապարանքների շինարարությունը լայն թափ ստացավ։ Դրանց մի հատվածի վերաբե­րյալ պատկերացում ենք կազմում պատմական սկզբնաղբյուրներից, իսկ մյուս մասն էլ պահպանվել է կիսավեր վիճակում։ Ծարի և Սոդքի Մելիք Շահնազար Ա-ն ու նրա տոհմակիցները ապարանք­ներ ունեին Ականաբերդում (XV-XVIդդ) և Մեծ Մազրայում (XVI-XVII դդ.), Քաշաթաղի Մելիք Հայկազ Ա-ը և նրա հաջորդները՝ քաշաթաղ գյուղում (XV դ.) և Խնածախում (XVIդ.), Դիզակի Մելիք Եգանը Տող ավանում (1737թ.), Գյուլիստանի տերերը համանուն բերդում (XVII-XVIIIդդ.), և Հոռեկավանում (Մելիք Թամրազինը՝ 1727թ., Մելիք Հովսեփինը(XIIIդ․ երկրորդ կես), Գյուլիստան գյու­ղի Աբրահամ սպարապետի որդի Հակոբը՝ նույն գյուղում (1772թ.), Ջրաբերդի Մելիք֊Իսրայելյանները համանուն ամրոցում (XVII-XVIIIդդ.) և Քաղաքատեղ բերդավանում (XVII-XVIIIդդ.), նույն տոհմի Մելիք-Ադամը՝ Մոխրաթող գյուղում (1771թ.), Մելիք-Ալավերդյանները Գյուլաթաղ գյուղում (1799թ.), Վարանդայի Մելիք Շահնազարյան Մելիք-Բաղի Բ-ը, Մելիք Հուսեյն Ա և Մելիք Շահնազար Բ-ը՝ Ավետարանոցում (XVIIIդ. սկիզբ, 1786թ.), նույն տոհմը Շուշիում՝ XVIIIդ., նույն գավառում Մելիք Դոլուխանյանները՝ Թուխնակալ գյուղում (XVIIIդ .) և Ավան Սպարապետը՝ Շուշիում