Այս էջը հաստատված է

(XVIIIդ. սկիզբ), Մելիք Շահնազարյանների մի ուրիշ ճյուղը՝ Ոսկանապատում, Մելիք-Առստամը՝ Բարսում գյուղում, Մելիք-Մովսեսը՝ Խաչակապում, Մելիք-Մնացականը՝ Գետաշենում (XVIII դ.)423։

Ծարում ուշագրավ և հազվագյուտ նմուշ է նաև 1658թ. ոմն Ավանեսի կառուցած հազարաշեն տունը, որի չորս սյուները սովորական գերանների փոխարեն քարից են 424։

Արցախի աշխարհագրական կտրտված դիրքը բազմաթիվ հոր­դահոս գետերի առկայությունը, ինչպես նաև տնտեսական կյանքի ու առևտրի մասնակի աշխուժացումը նպաստավոր պայմաններ են ստեղծում կամրջաշինության համար։

Միջնադարյան տասնյակ միաթռիչք և բազմաթռիչք կամուրջներ են մնացել Արաքս, Թարթառ, Խաչենագետի, Հակարի, Հոչանց գե­տերի վրա։ Դրանցից առավել հետաքրքիր է Արաքսի վրա, Խուդափերին գյուղի, միմյանցից 750մ հեռավորության վրա գտնվող կամուրջները։ Նրանցից մեկը ունի 150մ երկարություն և բաղկացած է 15 թռիչքից։ Այն կառուցվել է XVIIդ. և առայսօր օգտագործվում է։ Մյուսը 11 թռիչք ունի, բայց մեծ մասամբ կործանված է։ Կարծիք­ներ կա, որ այն կառուցվել է VIIդ., իսկ XIIIդ.` վերանորոգվել։

Արցախի համարյա թե բոլոր գյուղերի մոտակայքում պահպանվել են ջրաղացներ, որոնք նույնպես ճարտարապետական կառույց­ներ են համարվում։

Ճարտարապետության հետ զուգորդված զարգացում է ապրում նաև քանդակագործությունը։ Մարտունու շրջանի Ճարտար գյուղում շինարարական աշխատանքների ժամանակ պատահաբար հայտնաբերվել է IVդ․ խոյակ, իսկ նույն շրջանում, Բռի եղցի համալիրի շրջակայքում՝ V դարի։

Հետագա դարերում եկեղեցիների հարդարանքը նոր զարգա­ցում է ապրում, հանդես են գալիս դեկորատիվ նշանակություն ունե­ցող նոր ձևեր։ Աճում է զարդարվեստի նշանակությունը, ծավալվում ֆիգուրալ քանդակագործությունը։ Այս իմաստով առավել ուշագ­րավ հուշարձանը Գանձասարն է՝ Աղթամարից հետո հայ ճարտարապետության մեջ «քանդակային» բնույթի թերևս 2-րդ տաճարն է425։