Այս էջը հաստատված է

Քանդականախշերի մանրամասներն այստեղ երբեք չեն կրկնվում։ Գլխավոր բեմառաջքը զարդարված է երկրաչափական ու բու­սական ոճավորված քանդակամոտիվներով: Տաճարի գմբեթատակի գոտու ներքո քանդակված է խոյի, եզան, մարդու գլուխներ և արծիվ։

Տաճարի խաչի թևերի ծայրերին, ճակտոնապատերի անկյուններից վեր տեղավորված են զանազան քանդակախմբեր, կտիտորներ, որոնք գլուխներից վեր պահել են եկեղեցու մանրակերտը։ Գմբեթի արևմտյան ճակատի տիմպանի ներսում Հիսուսի պատկերն է, ավելի ցած, ճակտոնասյունների ներսում՝ »Մեխսագործության« տեսարանը։

Տաճարի արևմտյան ճակտոնակալից սկսվում է մեծ խաչի բարձրաքանդակը, որը կոթողի ամենափառահեղ զարդն է համարվում։ Կենտրոնում Հիսուսի խաչելիության տեսարանն է։ Գմբեթի թմբուկի նիստի վրա ու ճակտոններում տեղադրված են պատկերաքանդակներ։

Գեղատեսիլ դեկորատիվ զարդաքանդակներով աչքի է ընկնում Դադիվանքը։ Կաթողիկեի հարավային և արևելյան ճակատներին կակտիտորական բարձրաքանդակներ եկեղեցու մանրակերտով։ Հարավային ճակատի լուսամուտի երկու կողմերում պատկերված են Արզու-Խաթունի ամբողջ հասակով կանգնած որդիները՝ Հասանը և Գրիգորը։

Հետաքրքիր քանդակներ է պահպանվել Խադավանքում, Գոշավանքում, ՈՒտիքի Նոր Վարագա սուրբ Նշան վանքում։

Արցախի հին բնակավայրերի գերեզմանատներում առայսօր պահպանվել են միջնադարյան գեղաքանդակ տապանաքարեր, որոնց վրա պատկերված են հավերժությունը խորհրդանշող և հոգևոր թեմաներ պարունակող քանդակներ, երաժիշտներ, ռազմիկներ՝ խրենց երիվարներով, հայ հոգևորականն ու գեղջուկն իրենց տարազով։ Առանձնապես հետաքրքիր են խոյի պատկերով մահարձանները, որոնք ավելի շատ տարածված են Քարավաճառի շրջանում։

IX-X դդ. հայ քանդակագործության մեջ ձևավորվեց մի նոր և նշանակալից երևույթ՝ խաչքարերի արվեստը։ Հարկ է նշել, որ խաչ­քարերի արվեստը բնորոշ է միայն հայ իրականությանը։ Ադրբե­ջանցի