Այս էջը հաստատված է

Գորգագործությունը վերելք ապրեց XIII դ. սկսած։ Ուշագրավ է, որ նույնիսկ «գորգ» անվանման առաջին հիշատակությունը հանդի­պում է Արցախի Կապտավանք եկեղեցու 1242-43 թթ. վիմական արձանագրության մեջ434։

Գորգագործության մեջ օգտագործվել է ոչխարի բուրդ, այծի փափուկ մազ, բամբակ, թանկարժեք գորգերում՝ նաև մետաքս, ոս­կեթել ու արծաթաթել։ Թելը ներկելու համար օգտվել են հատկապես բուսական(տորոն, դեղնածաղիկ, ընկույզի, սոխի կեղև և այլն) ներ­կերից։ Գույներն ամրացվել են հանքային նյութերով (շիբ, կիր), որի պատճառով չեն կորցրել երբեմնի իրենց փայլն ու բազմերանգ գույները։

Հիշատակագրություն ունեցող հայկական հնագույն գորգը ընդունված է համարել 1202 թվականից։ Այն ստեղծվել է Արցախի Բանանց գյուղում435, ունի հայերեն արձանագրություն և պահպանվում է Վիեննայում։

Առանձնապես հռչակավոր են Արցախի վիշապագորգերը, օձագորգերը և արծվագորգերը։ Աշխարհի շատ թանգարաններում պահպանվում են արցախյան գորգերի հավաքածուներ։

Միջնադարյան հայ վարպետները կամ ջուլհակները հյուսում էին ամեն տեսակի երկրաչափական, բուսական զարդերով, կենդանիների և թռչունների պատկերներով այլ գործվածքներ։ Ձեռագործ վարագույրների ու ծածկոցների պատրաստման մասին բազմաթիվ վկայություններ են պահպանվել մատենագրական երկերում։

Կիրակոս Գանձակեցին պատմում է, որ Հասան Ջալալի մայր Խորիշահը ձեռագործով էր զբաղվում436։ Պատմիչը նկարագրում է, թե ինչպես Հաթերքի Վախտանգ իշխանի բարեպաշտ տիկին Արզուխաթունը և նրա աղջիկները վարագույրներ են գործել և նվիրել Գոշավանքին, Հաղպատին, Մակարավանքին և Դադիվանքին437։

Կիրառական արվեստի բնագավառ էր դարձել նաև գրքերի կազմերի ձևավորումը։ Թանկարժեք քարերով զարդարված ոսկեզօծ, արծաթյա կազմ է ունեցել «Թարգմանչաց» ավետարանը։

Կիրառական արվեստի ուշագրավ գործեր են արծաթից, պղինձից, նաև ոսկուց պատրաստած թասերը, սափորները, մոմակալները, ճրագամանները, մասնատուփերը։ Նրանց վրա հանդիպում են