Այս էջը հաստատված է

բացվել են 14մ խորությամբ փափկացրած հողի շերտեր, որտեղ հաջորդաբար ներկայացված են քարի դարի մշակույթի բոլոր փուլերը։ Այստեղ հայտնաբերվեցին նախկին ԽՍՀՄ տարածքի ամենահին պեղածո մարդկանց ոսկորները։ Բացառված չէ, որ այստեղ մարդը հանդես է եկել մինդելյան սառցակալումից առաջ18։

Ազոխում հայտնաբերվել է միջին աշելյան մշակույթին պատկանող պեղածո մարդու ներքին ծնոտ, ինչպես նաև միջագետքյան եղ­ջերուի, դյուսենբերգյան ձիու, ռնգեղջյուրի, մերկանի, բիզոնի ոսկորներ։ Այս գտածոները նման են աշխարհի չորս հնավայրերում՝ Մարոկկոյում, ԳՖՀ-ում, Անգլիայում և Իտալիայում մինչև այժմ հայտնաբերված նյութերին։

Ազոխի և Սատանի դարի գտածոները հնարավորություն են տալիս նշելու Հայաստանում վաղ աշելում մարդու առաջացման մասին։ Դեռ ավելին, ֆրանսիացի հայտնի հնագետ Անրի դը Լյումլեյնի կարծիքով Ազոխից հայտնաբերված բազմազան նյութերը հնարավորություն են տալիս ասելու, որ դրանք «հողագնդի վրա մարդ­կային հնագույն քաղաքակրթության օջախի» ապացույցներ են19։

Ազոխի քարանձավում գտնված նմուշները ժամանակին տեղափոխվել են Բաքու և ներկայացվում են որպես թուրք-ազերիների մշակույթի անբաժանելի մաս։

Արցախի տարածքում կան նաև հնադարյան այլ բնակավայր քարանձավներ, որոնց մի մասը առայսօր չի հետազոտված։ Մաս­նակիորեն կատարված հետախուզական աշխատանքների ժամանակ քարեդարյան շրջանի մարդու գործունեության հետքեր են արձանագրված Թաղլարի, Քարին տակ գյուղերի տարածքում գտնվող Ավանակարան, Ալեքսանա-կարան, Ղուզուն-կարան, Դաշբուլաղ (Քարաղբյուր) գյուղի մոտ գտնվող Սանգյարի-կարան և Ուլուպապ գյուղի անտառում տեղակայված Պախրայի-կարան քարանձավնե­րում։

Թաղլարի քարանձավից հայտնաբերված քարե գործիքները բավականին զուգահեռներ ունեն Իրանական Քրդստանի և Լորիս տանի նույն ժամանակաշրջանի քարայրներից գտնված աշխատանքային գործիքների հետ։

Պետք է ավելացնել, որ Արցախի պալեոլիթյան հուշարձանները