Այս էջը հաստատված է

Դարաբաղյան թեմի առաջնորդ և միաժամանակ թեմի կոնսիստո­րիայի նախագահ։

Նրա եռանդուն գործունեության շնորհիվ Շուշիում զարգացում ապրեց կրթական և մշակութային կյանքը։ Վերանորոգվեց Ամարասի վանքը։ Բաղդասար միտրոպոլիտի համառ պայքարի շնոր­հիվ Գանձասարի Խաթրավանքին, Սուրբ Հակոբա վանքին, Հուրեկին, Ամարասին վերադարձվել էին նրանց բռնագրավված կալ­վածքներն ու մյուս սեփականությունները։ Միայն զանազան ցեղե­րին և հատկապես քոլանեցի քրդերի կողմից բռնազավթաց հողերի քանակը կազմում էր 196438 դեսյատին, որը վերադարձվեց Դադիվանքին454։

Բաղդասար միտրոպոլիտը միաժամանակ ցարական իշխանությունների առաջ պաշտպանում էր թուրք բեկերի կողմից ոտնահարվող իր հայրենակիցների տարրական իրավունքները։ Ցարիզմի հակահայկական քաղաքականությունը դժգոհություն էր առաջաց­նում հասարակության տարբեր խավերի շրջանում։

Այս հանգամանքը ցարական կառավարությանը էլ ավելի մո­տեցրին տեղական իշխող դասակարգին։

Միաժամանակ Այսրկովկասում նոր վարչակարգն ամրապնդելու համար ցարական կառավարությունը ձգտում էր տեղացի հողատերերից ստեղծել սոցիալական հենարան։ Դրանց են ուղղված 1840-1850թթ. հրատարակված մի շարք օրենքներ ու կարգադրություններ։

1846թ. դեկտեմբերի 6-ի օրենքով ցարական կառավարությունը Այսրկովկասի խաներին, բեկերին, աղալարներին և մելիքներին ճանաչեց որպես հողի ժառանգական սեփականատերեր։ Այդ նույն օրենքով նրանց վերադարձվեցին անցյալում խլված հողերը։ Կալվածատերերին, որպես հողի լիակատար սեփականատերերի, իրավունք տրվեց ժառանգելու, ընծայելու և վաճառելու հողը, բայց միայն՝ «բարձր դասի» մարդկանց։ Նրանց տրվեցին նաև որոշ վարչական իրավունքներ։

Ցարիզմը իր հեռագնա նպատակների իրականացման համար Այսրկովկասում ձգտում է ստեղծել նաև ազգային հենարան։ Դեռևս 19-րդ դ. սկզբներից առավել բերրի տարածքները բնակեցվում էին