Այս էջը հաստատված է

անցկացրեց նաև գյուղացիական բարեփոխումներ։

Արևելյան Հայաստանում, այդ թվում նաև Ղարաբաղում, գյու­ղացիական բարեփոխումը անցկացվեց 1870 թ. մայիսի 14-ի օրենքով։ Նոր օրենքով վերացվեց հողերի օգտագործման համայնական եղանակը և այն փոխարինվեց անհատական եղանակով։ Հստա­կեցվեց յուրաքանչյուրի հողաբաժինը, իրավունք տրվեց գյուղացի­ներին վաճառելու, նվիրելու կամ գրավ դնելու իրենց հողակտորներն ու այգիները։ Որոշ բնատուրքեր վերածվեցին դրամականի։ Այս ամենը նպաստեց ապրանքադրամական հարաբերությունների զարգացմանը։ Ապրանքային դարձավ առաջին հերթին հողագործու­թյունը։ Ղարաբաղը մնում էր որպես հետամնաց ագրարային երկիր, որտեղ արտադրության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն էր։ Տարեց տարի ընդարձակվում են մշակովի հողատարածությունները։ Երկրագործության մեջ գերակշիռ տեղ ուներ հացաբույսերի մշակությունը։ 1883թվականից մինչև 1896թվականը Ելիզավետպոլի նահանգում հացազգիների ցանկատարածություններն ու բերքատվությունը ավելացավ 2-ից մինչև 2,5 անգամ458։ Եթե Շուշու գավառում հացահատիկի մշակաբույսերից 1886 թ. ստացել են 424,566 չետվերտ բերք, ապա 1895 թ. դա հասցվել է 620,700 չետվերտի459, որի մեծ մասը սպառվել է քաղաքի շուկաներում։

Ներքին շուկայի ընդլայնումը և Ռուսաստանում արդյունաբե­րության զարգացումը խթանում էր Այսրկովկասի տարբեր գավառ­ների գյուղատնտեսական ապրանքների արտադրության մասնագիտացմանը։ Եթե Շուշու գավառում ավելի շատ զարգացած էր շերամապահությունը, ապա Ջիվանշիրի գավառում՝ բամբակագործությունը և խաղողագործությունը։

Շուշու գավառում 1890 թ. ստացվել է 2,138 փութ բոժոժ, իսկ 1894 թ.՝ 17,000 փութ, որից 4,300 փութը ուղարկվել է արտասահ­ ման460։

Երկրագործական մշակաբույսերի համար կարևորություն էր ներկայացնում ոչ միայն ցանքատարածությունների ընդարձակումը, այլև հումքի որակի բարձրացումը և հողագործության կատարելագործումը։ Ուստի երկրամասում մեծ ուշադրություն դարձ­վեց ոռոգման ցանցի կատարելագործմանը, առանձնապես քյահրիզների