Այս էջը հաստատված է

ընդհարումների հետևանքով ավերվեցին Լեռնային Ղարաբաղի մետաքսագործարանները։ Խաթարվեցին Եվրոպական և Ասիական երկրների հետ տնտեսական կապերը։ Ճանապարհների անապահովությունը դժվարացրին գործարանների արտադրած թե­լի սպառումը։ Անտառներից փայտ բերելու խնդիրը կապված էր կյանքի վտանգի հետ և որպես վառելափայտ օգտագործում էին թոխմաչարի տունկը։

Այս ամենից բացի Շուշի քաղաքում 1895 թ. կենտրոնացված էր 6 կաշվի, 4 օճառի, 10 ներկարարական և 2 աղյուսի գործարաններ476։

Շուշին առավել շատ հայտնի էր, որպես արհեստավորական կենտրոն։ Այս ժամանակահատվածում էլ արհեստավորները կազ­մակերպված էին համքարությունների մեջ և ղեկավարվում էին նախկին ավանդույթներով։

Առանձնապես հայտնի էին Շուշեցի գորգագործները, ոսկերիչ­ները, արծաթագործները, պղնձագործները, բրուտագործները, դարբինները, հյուսները, քարտաշներն ու կոշկակարները։

Նրանց արտադրած ապրանքները մեծ համարում ունեին Եվրոպայում, Ռուսաստանում և Արեւելքի երկրներում։

Բրոկհաուզ և Եֆրոնի հանրագիտական բառարանում կարդում ենք. «Շուշին Կովկասում գորգագործության ամենախոշոր կենտ­րոնն է, որի արտադրությունը սպառվում է նահանգի սահմաններից դուրս շատ հեռու և հասնում է Մոսկվա ու Պետերբուրգ։ Մետաքսի գորգերի աշխույժ առևտուր է գնում, որը համարյա բացառապես գտնվում է տեղի հայերի ձեռքին477։

1895 թ. տվյալներով Շուշիում 1000 բնակչի վրա հաշվում էր 22 արհեստավոր478։ Նույն ժամանակահատվածում քաղաքում կար 500 տեսակ արհեստ479։

Ցարական կառավարությունը Այսրկովկասը տնտեսապես ու քաղաքականապես Ռուսաստանին ենթարկելու, իր ազդեցությունը հարևան երկրների վրա տարածելու նպատակով հովանավորում էր առևտրականներին։ Եվ պատահական չէր, որ բազմաբնույթ միջո­ցառումներով խրախուսում էր առևտրական դասին ու նրա գործունեությունը։