Այս էջը հաստատված է

պատկանում էր հայերին, 27 տոկոսը՝ ռուսներին, 18 տոկոսը՝ ադրեջանցիներին և 13 տոկոսը՝ օտարերկրացիներին488։

Առևտրա-արդյունաբերական կապիտալի հայ ներկայացուցիչ­ները իրենց գործունեությամբ դարձան հասարակության առաջմղիչ ուժը։ Լեոն իրավացիորեն գրել է. «Այն ժամանակվա մեր կյանքում այդ դասակարգն էր, որ հոգևորականությունից հետո կատարում էր խոշոր հասարակական դեր»489։

19-րդ դ. 2-րդ կեսին սոցիալ-տնտեսական տեղաշարժերը որոշակի պայմաններ էին ստեղծում կրթամշակութային կյանքի զարգացման համար։ Նոր տնտեսական հարաբերությունները պահանջ են դնում ունենալ ուսյալ մասնագետներ։ Հայ մեծահարուստները միջոցներ չէին խնայում իրենց զավակներին և, ինչու չէ, նաև տաղանդաշատ հայրենակիցներին ուսում տալու հայրենի երկրում և արտասահմանում։

Քննարկվող ժամանակահատվածում Շուշիում գործող դպրոց­ների մեծ մասը պահվում էր մեկենասների միջոցներով։

1898թ. թեմական դպրոցի նոր շենքը կառուցվել է հանգանակությունների միջոցով հավաքված փողերի միջոցով։ 1908թ. ռեալական դպրոցը Մովսես բեկի տնից տեղափոխվեց առևտրական բարերար Արաֆելյանի կառուցած հիասքանչ շենքը։

Մարիամյան օրիորդաց դպրոցը գործում էր նրա ամուսնու՝ Համբարձում Հախումյանի նվիրած սեփական տան մեջ։ Շուշեցի մեծահարուստ Պողոս, Արշակ, Հակոբ և Աբրահամ Ղուկասյան եղ­բայրները, իրենց հանգուցյալ քրոջ հիշատակը հավերժացնելու նպատակով, Ամենայն հայոց կաթողիկոսի տրամադրության տակ են դնում երկու հարյուր հազար ռուբլի և Շուշիում գտնվող իրենց սեփական տունը «Մարիամ Ղուկասյան» անունով օրիորդաց դպ­րոց հիմնելու համար։

Շուշիի թեմականի 75-ամյա տարեդարձի կապակցությամբ մոսկվայաբնակ մեծահարուստ Բաղդասար Արզումանյանը դպրո­ցին նվիրեց 200 000 ռուբլի, որից ստացված տոկոսներով պետք է հոգային դպրոցի կարիքները։ Միաժամանակ դպրոցին տրվեց Պոկրովկա, Չիստըե պրուդը քաղաքում գտնվող սեփական պալատը, միայն մի պայմանով, որ ամեն տարի մեկենասի ծննդավայրից՝