Այս էջը հաստատված է

Զարդանաշենից չքավոր մանուկներից երկու հոգու ձրիաբար սովո­րեցնեն դպրոցում։ Նույն տարեդարձի կապակցությամբ Միքայել Արամյանը Շուշիում գտնվող 30 000 արժողությամբ իր տունը նույնպես նվիրեց դպրոցին։ Այս ցուցակը կարելի է շարունակել։

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԵՎ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ։ 19–րդ դարի երկրորդ կեսին, երբ արևելահայությունը Ռուսաստանի կազմում ուներ տնտեսական և մշակութային կյանքի ու, մանավանդ, ֆիզիկական գոյության համար անհամեմատ ավելի բարենպաստ պայմաններ, հայ ժողովուրդի մյուս ստվար հատվածը (քննարկվող ժամանակահատվածում աշխարհի շուրջ հինգ միլիոն հայերից մոտ երեք միլիոնը գտնվում էր Թուրքիայի տիրապետության տակ)՝ արևմտահայությունը տակավին գալարվում էր թուրքական անագորույն լծի տակ։

Արևմտահայության վիճակը առավել ծանրացավ 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո։

Բեռլինի վեհաժողովից հետո Թուրքիան փաստորեն վերածվեց ասիական պետության և հերթականությամբ կորցնում էր ինչպես եվրոպական, այնպես էլ աֆրիկյան նահանգները։ Ակնառու լինելով նման իրավիճակին, Ռուսաստանի գերագահության տակ ապրող թուրք-թաթարական ժողովուրդների մեջ նոր երազներ սնուցվեցին։ Նրանք այժմ բացահայտորեն դիմում էին «մեծ խալիֆին», առաջարկում Եվրոպայից հայացքը թեքել դեպի Փոքր Ասիա և, գլխավորելով թուրանական շարժումը, այնտեղ ստեղծել մահմեդական մի նոր հզոր պետություն, որի շոշափուկները պիտի տարածվեին մինչև Միջին Ասիա ու Աֆղանստան, դրանց վրայով՝ նաև Պակիստան ու Հնդկաստան։

Ռուս-թուրքական հերթական հակամարտություների բովում, Կովկասի թուրքալեզու ժողովուրդներին Համիդի շուրջն համախմբելու, Ասիայում թուրքական ընդարձակ պետություն ստեղծելու ծրագրերն իրողության վերածելու ճանապարհին օսմանյան կայսրության, պանթյուրքիստների առաջ իբրև զորեղ խոչընդոտ՝ հասակով մեկ կանգնում էր Հայաստանը։

Բեռլինի վեհաժողովից հետո հայ-թուրքական հարաբերու­թյունների սրմանը պատճառ էր դառնում նաև ռուսական վտանգը,