Այս էջը հաստատված է

որը հավերժորեն կախված էր Թուրքիայի գլխին՝ հայկական բարե­նորոգումների պատրվակով։

Ելնելով դրանից թուրքական պետական գործիչները հետևողականորեն կենսագործում էին մի զարհուրելի ծրագիր, որի նպատակն էր բնաջնջել արևմտահայությանը։ Մեծ վեզիրը՝ Քյամալ փաշան, արդեն 1878թ. ցեղասպանությունը հռչակում է պետական քաղաքականություն. «Եթե Եվրոպայի մեջ մեր ծոցը օձ սնուցինք, պետք չէ, որ նույն դիմադրությունները ընենք մեր ասիական Տաճկաստանի մեջ, խելոքութիւնը բնաջնջել-վերացնելն է այն ամէն տարրերը, որ օր մը կրնան մեզ նույն վտանգը ծնանել…: Ուրեմն, հայ ազգը վերացնելու, անհետ անելու ենք․․․»490։ Փաստորեն հայ­կական հարցի լուծման թուրքական եղանակը հայերի ֆիզիկական ոչնչացումն էր։

Եվ պատահական չէ, որ սուլթանական կառավարությունը 1870-ական թթ. վերջերից կտրուկ կերպով փոխեց Արևմտյան Հայաստանում իր գաղութակալ քաղաքականության վարման մեթոդները։ Նրա վարչական և ժողովրդագրական քաղաքականությունը ստանում է նոր բովանդակություն՝ արդյունքում ունենալով Արևմտյան Հայաստանի բնակչության ընդհանուր թվաքանակում մահմեդա­կան բնակչության տոկոսային հարաբերությունն արհեստականորեն մեծացնելու միտում։ Այդ նպատակի համար նա երկար տարի­ների ընթացքում դիմում էր բոլոր հնարավոր և անհնար միջոցներին։

Սուլթան Համիդի՝ 1880թ. օգոստոսի 30-ի հրամանագրով հայ­կական թերթերին և պաշտոնական գրությունների հեղինակներին արգելվեց Հայաստան, իրավունք, ազատություն, հերոսություն, բռ­նակալություն, թագավոր և այլ բառերի օգտագործումը։ Թուրք գրաքննիչները Հ տառով սկսվող բոլոր բառերը թարգմանել էին տալիս, կասկածելով, թե արդյոք Հայաստան չի գրված։

Քիմիայի դասագրքից հանեցին ջրի ֆորմուլան, պատճառաբանելով, թե այն նշանակում է Համիդ երկրորդը հավասար է զրոյի։

Զգալով, որ հայ մտավորականությունն արդեն սերտ աճել է իր ժողովրդին և փորձեր է անում դիմագրավելու արևմտահայության նկատմամբ նյութվող դիվային ծրագրերի կենսագործմանը, Համիդն անցավ գրողների, հրապարակախոսների, քաղաքական ու