Այս էջը հաստատված է

կրոնական գրծիչների զանգվածային բանտարկության ու աքսորի։ Դիարբեքիրը դարձավ հայ և բուլղար քաղաքական կալանավորնե­րի նստավայր։ Սահմանվեցին բանտարկյալների մարմնական այնպիսի պատիժներ, որոնց նախադեպը չկա մարդկության պատմության մեջ:

Սուլթանիզմը հակահայկական քաղաքականությունն իրագոր­ծում էր կանոնավոր բանակի, քրդական «Համիդիե» ջոկատների, ոստիկանության և հասարակության տականք բաշիբոզուկների ձեռքերով, որոնք կողոպտում ու կոտորում էին խաղաղ, անմեղ ու անզեն բնակչությանը, հրկիզում գյուղերը։ Կոտորածներին մաս­նակցելու համար յուրաքանչյուր խուժանի խոստացել էին օրական վճարել 20 ղուրուշ, թալանի միջոցով միշտ հարստանալու հնարավորություն և չպատժել կատարած հանցանքի համար։

Փաշաներն ու բեկերը գյուղացիներին գնում ու վաճառում էին հողի հետ, որոնց անվանում էին զեռ-կուրի (ոսկով գնվածներ)։ Հայ գյուղացիները պետությանը վճարում էին հարկ, փաշաներին ու բե­կերին տալիս տուրք, նրանց հարկադրում էին կատարել նաև կոռային աշխատանք։ Երբեմն ծնողները հարկադրված երեխաներրի մի մասը վաճառում էին՝ մյուս մասի կյանքը փրկելու համար։

Արևմտահայության գլխին իսկական պատուհաս էին մուհաջերները՝ 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ռազմաճակատներից Հայաստան փոխադրված մահմեդականները, որոնք օգտվելով կառավարության հովանավորությունից, կողոպտում էին հայերին, բռնագրավում հողերը, հափշտակում բերքը, քշում անասունները, դիմադրողներին գնդակահարում, անգամ վրեժխնդիր լինում պատերազմում կորցրած իրենց հարազատների համար։

Բարձր դռան գաղտնի հրահանգով 1887թ. հուլիսի 26-ին հրդեհվեց Զեյթունի 1000 տուն։ Օգոստոսի 27-ին Կ. Պոլսի հայաբնակ Սկյութար թաղամասում այրվեց հայերի 1200 տուն։ 1888թ. ապրի­լին հրո ճարակ դարձավ Մարաշը։

Հայ բնակչությունը հարկադրված գաղթում էր օտար երկրներ։ Խրիմյան Հայրիկը լակոնիկ ոճով գրում է. «Ո′չ հայ, ո′չ Հայաստան»։