Այս էջը հաստատված է

ոմանք «ուղեկցում» էին իրենց զինվորական առաջնորդներին անդրշիրիմյան աշխարհում։ Ղարաբաղի ցեղապետերից մեկի դամբարանում բացի ցեղապետի պճնազարդ աճյունից, հայտնաբերվել են սաղավարտակիր երեք մարտիկների կմախքներ20։

Զարդարանքների, պերճանքի առարկաների, թռչնակերպ ու կենդանակերպ ցուցանմուշներից աչքի են զարնվում Խաչենագետի հովտից, Խոջալլուի դամբարանադաշտից, Արևշատից և Արցախի մյուս հնավայրերից հայտնաբերված եղնիկների պատկերով վզնո­ցը, փորագիր պատկերներով բրոնզաձույլ գոտիները, գավազանի կենդանակերպ գլխիկը, մարդու ձեռքի տեսքով ճարմանդը և բրոնզե ծակոտկեն կախիկները։ Արցախի տարածքում Էմիլ Ռյոսլերի կող­մից հայտնաբերված ագաթե ուլունքը, որի վրա հիշատակված է Ասորեստանի Ադադնիրարի 1-ին (1310 -1280թթ. Ք.ա.) արքայի անու­նը, տեղափոխվել է Պետերբուրգ։

Պրոֆեսոր Խ.Սամուելյանի կարծիքով Ասորական գրությամբ ագաթե ուլունքը Խոջալլու է հասել տեղացի ցեղապետերից մեկի մի­ջոցով, որը ամենայն հավանականությամբ ծառայել է Ասորեստանի բանակում և որպես նվեր ստացել է Ադադնիրարի 1-ինի կողմից21։ Վերոհիշյալ փաստը վկայում է, որ Արցախը Ք.ա. III-II հազարամակներում ներառված է եղել Առաջավոր Ասիայի քաղաքակրթության ոլորտը և սերտ առնչություններ է ունեցել դրա օջախներից մեկի՝ Ասորեստանի հետ։ Հարկ է նաև նշել, որ հայտնաբերված հնագիտական արժեքավոր նյութերի նշանակալից մասը տե­ղափոխվել է Բաքու, Պետերբուրգ, Գերմանիա։

Ակադեմիկոս Բորիս Պիատրովսկու կարծիքով Լեռնային Ղարաբաղի տարածքում հայտնաբերված դամբարանների կառուց­վածքի, ինչպես նաև գերեզմանատների ուսումնասիրությունը, նախկինում հայտնաբերված և լավ ուսումնասիրված նմանօրինակ նյութերի հետ համադրումը ցույց է տալիս, որ դրանք իրենց զուգահեռներն ունեն Սևանա լճի ավազանի հուշարձաններում22։ Հնագի­տական գրականության մեջ ընդունված է համադրել Լեռնային Ղարաբաղից, Գետաբեկից, Գանձակից, Սևանա լճի ավազանից, ինչ­պես նաև Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածից ձեռք բերված նյութերը23։ Ասել կուզի, հնագույն ժամանակներից վերոհիշյալ