Այս էջը հաստատված է

Գևորգ Արամյանը (Գևորգ Չաուշ)։ Նրանք տոն տվեցին հայդուկային շարժմանը և անջնջելի էջեր գրեցին մեր պատմության մեջ։ Հայ երիտասարդությունը, դառնացած լինելով օսմանյան վարչակար­գից՝ ծառանում էր նրա դեմ, մտնում հայդուկային խմբերի մեջ։ Րաֆֆին այդ պայքարը բնորոշում էր, որպես մարդկային բոլոր իրավունքները կորցրած ժողովրդի բողոք, որպես ստրուկի ըմբոստացում իշխող բարբարոսության դեմ491։

Արցախահայությունը նույնպես չեր կարող անտարբեր մնալ արևմտահայության ծանր կացության և մաքառումների նկատմամբ։ Արյան կանչը ոտքի հանեց տասնյակ արցախցի ֆիդայինե­րի, որոնք իրենց կյանքը չխնայելով, օգնության ձեռք էին մեկնում իրենց եղբայրներին, նրանց զենք և օգնական ուժ հասցնում, աշխարհազոր հավաքագրում։

Դեպի Երկիր համարձակ առաջին ձեռնարկումը իրականացրեց ծննդով Նուխի գավառի Նիժ գյուղից Սարդիս Կուկունյանը։ Նա Մանթաշյանից և Ծատուրյանից ստացած 5000 ռուբլի նվիրատվու­թյամբ492 ձեռք բերելով զենք ու զինամթերք, շուրջ 100 հոգուց կազմված ջոկատով, հիմնականում արևելահայեր, այդ թվում՝ արցախահայեր սղնախեցի Կոնստանտին Լիսինյանը, բարսումեցի Եփրեմ Գավթյանը, շուշեցի Հովհաննես Մարգարյանը։ 1890թ. սեպտեմբերի վերջին անցան սահմանը։ Ջոկատը սահմանագլխին հանդիպում է թուրքական, քրդական և ռուսական զինված ուժերի հետ։ Անհավասար մարտում ֆիդայիներից 6 հոգի զոհվում են, իսկ մնացածներն էլ հանձնվում են ռուս սահմանապահներին։

26 հոգու ձերբակալեցին Կաղզվանի բանտում։ Ս. Կուկունյանն աքսորվում է Սախալին, որտեղ մնում է 15 տարի։

1906թ. նա վերադարձավ հայրենիք։ Երբ պատրաստվում էր սահմանն անցնել վերստին ձերբակալվեց, որպես մեծագույն պատիժ փոխադրվեց Օրյոլ քաղաքի բանտը, որտեղ նետվում էին ամենավտանգավոր քաղաքական հանցավորները։ Այստեղ ծանր հիվանդացավ և չարաչար տանջանքների մեջ մեռավ այդ սքանչելի հայը, որը մարմնացած սեր էր, գաղափար ու զոհություն և որը եղավ հայոց ազատագրության մեծագույն նահատակներից մեկը493։

Ռազմական տեսանկյունից Կուկունյանի արշավանքը կատարյալ