Այս էջը հաստատված է

արշավանքը մեծ ֆիդայուն համոզեց, որ ազատության հասնելու միակ ուղին համահավաք ուժերով ընդհանուր ապստամբության կազմակերպման մեջ է։

1904 թ. Դումանը կազմում է «Փոթորիկ» խումբը և որոշում անց­նել Սասուն՝ օգնելու ապստամբներին, սակայն սահմանագլխին բախվում է թշնամու մեծաքանակ ուժին և հարկադրված նահանջում։

Նիկոլ Դումանը ֆիդայական շարժման ոչ միայն կազմակերպիչ էր, այլև ժողովրդական այդ պայքարի լավագույն գաղափարախոսը։ Նա հայ ազատագրական ոգորումների այն եզակի առաջամարտիկներից է, որ կարողանում էր տեսական իմացությունը հաջողությամբ ներդաշնակել պրակտիկ գործունեության հետ։ 1907թ. Ժնևում հրատարակվում է Դումանի «Նախագիծ ժողովրդական ինքնապաշտպանության» և «Գործնական և համառոտ հրահանգ­ներ» գրքույկները, որոնց մեջ արծարծված հիմնադրույթներն ու հրահանգները մշակվել են տարիների ընթացքում և հաջողությամբ կիրառվել ազատագրական պայքարի ժամանակ։ Նիկոլ Դումանի հեղինակությունը այնքան մեծ էր, որ բոլոր հայտնի ֆիդայինները՝ Գևորգ Չաուշը, Հրայրը, Անդրանիկը, Ռուբեն Տեր-Մինասյանի վկայությամբ «բոլորն ալ հավասար սիրով պատրաստ էին ենթարկվելու Ղարաբաղի լեռնականի պողպատե կամքին»496։

Թվում էր, թե սուլթանին հաջողվեց 1890-ական թթ. զանգվածային կոտորածներով հայերի մեջ մեռցնել ազատաբաղձ ոգին, կաթ­վածահար անել հայ ազգային ազատագրական շարժումներն ու հայ ժողովրդին պարտադրել ստրկական գոյավիճակ։ Սակայն նորից ասպարեզ իջան նոր ազատամարտիկներ, որոնք իրենց հերոսական պայքարի օրինակով սթափեցրին հուսահատության մատնված ժողովրդին։

Հայդուկային պայքարը աշխուժացնելու նպատակով ՀՅԴ որոշմամբ Հայաստանում ստեղծվում է ինքնապաշտպանության գործը կազմակերպող ղեկավար կենտրոն։

Ստանալով ՀՅԴ ղեկավար կենտրոնի հրահանգը շուշեցիներ Թորգոմը(Թուման Թումյան) և Մենակը(Եգոր Առուստամյան) ձեռնամուխ եղան նոր մարդկանց հավաքագրման, նոր մարտական