Այս էջը հաստատված է

կրոնական ու ազգային թշնամանք, այդ կերպ փորձելով դուրս մղել նրանց հեղափոխության ոլորտից։

Հայ-թաթարական բախման մեջ որոշակի դեր խաղաց օսմանիզմի, պանիսլամիզմի և պանթուրքիզմի գաղափարախոսությունը։

1905թ. «XXX» թերթը գրել է. «Գերմանիայի իմացությամբ Կոստանդնոպոլսում ձեռնարկվել է մի դավադրություն, որին մասնակցել են հիշյալ խաներն ու բեկերը (խոսքը վերաբերում է Ղարաբաղի խաներին և բեկերին,- Վ.Բ.), օգտվելով հեղափոխությունից և ազատությունից, սկսեցին իրագործել իրենց պլանները։ Ոչ ոք չի կարող հերքել, որ այդ նույն խաներն ու բեկերն են մահմեդական հետամնաց զանգվածներին լարել հայերի, ռուսների դեմ…»500։

Այս բոլորին եթե ավելացնենք քրիստոնյա հայերի և մահմեդական թուրքերի կրոնական հակակրանքն ու փոխադարձ ատելությունը, պատկերը հստակ կդառնա։

Օգտագործելով մահմեդական բնակչության ֆանատիզմը և խավարամոլությունը, ցարական պաշտոնյաները, թուրք կալվածատերերը և մահմեդական հոգևորականությունը ճգնում էին իրենց ցեղակիցներին հավատացնել, որ նրանց թշվառության և աղքատության հիմնական պատճառը հայերն են, հետևապես պետք է նրանցից վրեժ լուծել։

Արդյունքում՝ Բաքվում, Նախիջևանում, Շուշիում, Գանձակում և այլ հայաշատ քաղաքներում 1905-1906 թվականներին տեղի ու­նեցան հայ-թաթարական ազգամիջյան ընդհարումներ։

1905թ. փետրվարի 6-9-ը թաթար խուժանը, իշխանությունների գործակցությամբ Բաքվում հարձակվեց հայկական թաղամասերի վրա։ Հայերը անակնկալի եկան։ Մոտ երկու օր թշնամին անարգել կատարեց իր արյունոտ նախճիրը։ Գազազած ամբոխին զոհ դար­ձան Լալայան և Ադամյան հայտնի գերդաստանների անդամները։

Այս ծանր ու տագնապալի օրերին պետականությունից ու սե­փական իշխանություններից զուրկ հայ ժողովրդի ինքնապաշտպանությունը կազմակերպելու բարդ և պատասխանատու գործը ստանձնում է Հայ հեղափոխական դաշնակցությունը։ «Եվ մի ազգ, եթե ուզում է մնալ հարգված, եթե չի ուզում կորչել, պետք է լինի զենքի ընդունակ, միշտ պետք է լինի կազմ ու պատրաստ ինքնապաշտպանության