Այս էջը հաստատված է

համար, մանավանդ քաղաքական ցնցումների վարկյաններում»501։ Այդ օրերին նման սկզբունքով էր գործում Հայ հեղափոխական դաշնակցության անվեհեր մարտիկ Նիկոլ Դումանը։ Առանց հապաղելու Նիկոլ Դումանը իր փոքրաթիվ խմբով շեշտակի հարվածներով կասեցրեց գազազած ամբոխի առաջխաղացու­մը։ Ոգևորված Դումանի հաջողություններով, բազմաթիվ հայ երի­տասարդներ հավաքվեցին հայդուկապետի դրոշի ներքո։ Տղա­մարդկանցից կազմվում է 5-ից 15 հոգանոց ինքնապաշտպանական խմբեր, որոնք իրենց հսկողության տակ են վերցնում հայկական թաղամասերը և ապահովում նրանց անվտանգությունը։

Չկարողանալով թափանցել հայոց թաղամասերը, կատաղած թուրքերը իրենց զայրույթը փորձեցին թափել թուրքական թաղամասերում բնակվող հայերի վրա։ Նիկոլ Դումանը այստեղ նույնպես հրաշքներ գործեց, հայերին դուրս բերելով այդ թաղամասերից։ Դումանի գլխավորությամբ քաղաքի հայ ազգաբնակչության հերո­սական դիմադրությունը ստիպեց թուրքերի վերնախավին պարզել սպիտակ դրոշակ և սկսել բանակցությունները։

Ընդհարումների ժամանակ ոստիկանությունը և զորքը սոսկ դի­տորդի դերում էին և շատ դեպքերում, նույնիսկ զենքով, օժանդակում էին ջարդարարներին։ Բաքվի նահանգապետը՝ Նակաշիձեն, փորձում էր արդարանալ նրանով, որ իբր իշխանությունները անհ­րաժեշտ քանակությամբ զորք չունեն կասեցնելու համար հայ-թաթարական բախումները։ Ականատեսների վկայությամբ Նակաշի­ձեն ընդհարումների ժամանակ բացահայտորեն խրախուսում էր թաթարներին։

Ռուսական հանրային կարծիքը անարգանքի սյունին գամեց արյունարբու դահճապետին։ Նահանգապետ Նակաշիձեին ուղղված բաց նամակում, Բաքվի նախկին քաղաքագլուխ Ալեքսանդր Նովիկովն իր ցասումն արտահայտեց կատարված հանցագործությունների վերաբերյալ, դրանով ամբաստանելով Նակաշիձեին. «Ես,- ­գրում է Ա․Նովիկովը,կճանաչեմ հանցավորին և սրբազան պարտքս կհամարեմ ասել նրա անունը։ Կոտորածի հեղինակը դուք եք։ Դուք Կայենից էլ վատ եք, Կայենը մեկ եղբայր սպանեց, իսկ դուք թաթախեցիք ձեր ձեռքերը հարյուրավոր անմեղ եղբայրների արյան մեջ։