Այս էջը հաստատված է

Վարդանը, Համազասպը։ Իսկ Երևանի ընդարձակ շրջանը հանձն առավ Նիկոլ Դումանը, որպես օգնական ունենալով Սարգիս Օհանջանյանին և Գալուստ Ալոյանին։ Նիկոլ Դումանը խմբապետերին հրահանգեց գործել «ակն ընդ ակա»-ի սկզբունքով։

Ձեռք առնված միջոցների շնորհիվ Նախիջևանի մի քանի շր­ջաններում հաջողվում է կազմակերպել դիմադրություն և զերծ մնալ կողոպուտից ու ավերածություններից (Այլապար, Զնաբերդ, Ղազանչի և այլն)։ Դեռ ավելին, հայկական ինքնապաշտպանական ջոկատները նախահարձակ լինելով, ոչնչացրին թաթարական մի քանի գյուղեր (Ջահրի, Ղարաբուլաղ և այլն)։

Լուրջ ընդհարումներ են տեղի ունենում նաև Գանձակում: Քաղաքում ապրում էր շուրջ 20000 հայեր։ Օգտվելով այն հանգամանքից, որ ինքնապաշտպանական ջոկատների հրամանատարներ Աբրահամ Գյուլխանդարյանը և Համազասպը գտնվում էին Թիֆլիսում, Դալի Ալին իր 300 հրոսակներով 1905թ. նոյեմբերի 18-ին խուժեց քաղաք ու սկսեց թալանել ու հրկիզել հայոց թաղամասը։ Սպանվեց 100 մարդ։ Մինչև հրամանատարների վերադարձը ղարաբաղցի համբավավոր կռվող Ալեքսան Բալասյանը ձեռնամուխ եղավ ինքնապաշտպանական գործի կազմակերպմանը։ Գանձակի հայությանը օգնու­թյան ձեռք մեկնեցին Բաթումի, Բաքվի, Թիֆլիսի հայերի ինքնա­պաշտպանական ուժերը։ Շուտով Գանձակ հասան նաև զինված հեծելախմբեր. Թալիշից Դավիթ Բեկ Մելիք Բեգլարյանի գլխավո­րությամբ, Գետաշենից՝ Առուստամ Յուզբաշու, Երվանդի և Ալեք­սանդր Մելիք Մնացականյանի 50 հոգանոց ջոկատը, Բանանցից հայտնի խմբապետ Ղաչաղ Համբոյի և Բաշխինի զինյալ խմբերը։

Թաթար ջարդարարներին հովանավորում էր նահանգապետ, ազգությամբ վրացի՝ Տակայաշվիլին։ Նոյեմբերի 22-ին Գանձակում սկսում է հայ-թաթարական ճակատամարտը։ Չնայած սկզբում թաթարներին մեծքանակ ուժերով հաջողվում է օղակի մեջ առնել հայկական քաղաքամասը, բայց և այնպես հայ պաշտպանների դիպուկ հարվածների տակ թաթարները անկանոն սկսեցին նահանջել։ Հայերի հաղթանակը կատարյալ էր։ Նախաձեռնությունը անցավ հայերի ձեռքը։ Նրանց հատու հարվածների տակ կործանվեցին ավազակավորջերի վերածված Մոլլա-Ջայլու, Դոգիլար, Սարիսու,