Այս էջը հաստատված է

վերլուծությունից պարզել է, որ բրոնզեդարյան ժամանակաշրջանում հայկական լեռնաշխարհի, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում ապրող ցեղերի հավատալիքներն ու ծիսակատարությունները նույնատիպ էին28։

Այս ճշմարտապատումը ժամանակին արձանագրել է նաև Մովսես Խորենացին, ընդգծելով, որ հայոց ավանդական նախնի Հայկի ժառանգներից մեկը՝ Սիսակը, տեր է դարձել Հայաստանի արևե­լյան մասին։ Նրա անունից էր, որ այս աշխարհը կոչվեց Սիսական։ Եվ այս Սիսակի ժառանգներից մեկն էլ՝ Առան անունով, կուսակալ կարգվեց Երասխ գետի ձախակողմին՝ մինչև Կուրի հոսանքը, ուր ավարտվում էր հայերեն խոսքը։ Այս Առանի զավակներից էլ գոյացել են Կուրի ու Արաքսի միջագետքի հայ բնակիչները՝ ուտիացինե­րը, նաև Գարդմանքի, Ծավդեից (Արցախի) և Գուգարացոց իշխանությունները29։ Նորահայտ փաստերը վկայում են, որ հազարամյակներ շարունակ Հայկական լեռնաշխարհում, այդ թվում Հայոց Արևելից գավառներում ապրել են հնդեվրոպական ծագում ունեցող ժողովուրդների նախնիները։

Ժամանակի ընթացքում հնդեվրոպական ցեղերի մի մասը՝ ժամանակակից սլավոնական, գերմանո-կելտական ժողովուրդների և այլոց նախնիները, կենսագործունեության նոր տարածքներ ձեռք բերելու նպատակով առանձնացել են նախամայր ժողովրդից, որ­պես ինքնուրույն էթնիկական միավոր՝ հաստատվելով ներկայիս իրենց երկրներում։ Հնդեվրոպական ծագում ունեցող մյուս ժողո­վուրդները՝ հայերը, արիները այդ գործընթացի ժամանակ մնացել են իրենց հայրենիքում։

Այսօր ժողովուրդների տոհմաբանական միասնությունը ապացուցվում է նաև նրանց լեզուների ընդհանրությամբ։ Հնդեվրոպա­կան մայր լեզվի շատ բառեր, որոնք այլափոխված ձևով պահպանվել են ճյուղավորված լեզուներում, այդ թվում հայերենում, արցախյան բարբառում պահպանվել են նախնական կամ նրան մոտ տեսքով։ Այս տեսանկյունից իրավացի է Քերովբե Պատկանյանը, ըստ որի հայերեն բարբառները համարյա անփոփոխ գոյություն են ունեցել նաև 5-րդ դարից առաջ՝ որպես հայ ազգի գոյացմանը մաս­նակցած ցեղերի լեզուների փոփոխված ու մշակված