Այս էջը հաստատված է

Օրեցօր Շուշին դառնում էր ողջ Այսրկովկասի հայության տնտեսական ու մտավոր կենտրոններից մեկը։

Շուշի այցելած օտար ճամփորդները այն անվանում էին «Հայոց փոքրիկ Փարիզ»512։

1862-63 թթ. մարդահամարի տվյալներով Բաքվում բնակվում էր 14897, Շուշիում՝ 19765 մարդ513։ Բարգավաճող հայկական քաղաքը դեպի իրեն էր ձգում տարբեր ազգերի ներկայացուցիչների։

1823թ Շուշի են գալիս Բազելի «Ավետարանական քարոզչական ընկերության» ներկայացուցիչներ Ավգուստ Դիտրիխն ու Ֆիլիցիան Զարեմբան, որոնք 1827թ հիմնում են հայկական ուսումնարան(Լեմսի շկոլը), որը պատրաստել է մեծ թվով ուսուցիչներ և քարոզիչներ։

1830-ական թվականներին Արցախի թեմում գործում էին 25 հայկական դպրոցներ, ուր սովորում էր 252 աշակերտ։ Միայն Շու­շի քաղաքում 1835թ. կար 3 հայկական դպրոց՝ 100 աշակերտով514։

1837թ. ցարական կառավարության հրամանագրով արգելվեց Բազելի քարոզչական ընկերության գործունեությունը։ Նույն թվա­կանին էլ կայսերական հրամանով Շուշի փոխադրված Ղարաբաղի թեմի կոնսիստորիայի նախագահ նշանակվեց ժամանակի նշանավոր քաղաքական-մշակութային գործիչ Հասան-Ջալալյան տոհմի շառավիղներից Բաղդասար Միտրոպոլիտը (1775-1854թթ.), որը մե­ծագույն նպաստ բերեց Արցախի կրթական-մշակութային կյանքի աշխուժացմանը։ Նրա ջանքերով էլ 1838թ. հիմնվեց Շուշիի թեմական դպրոցը։ Այն գործել է մինչև 1920թ. ողբերգական դեպքերը, երբ հրի մատնվեց քաղաքի հայկական թաղամասը։ Թեմական դպրոցի 75-ամյա հոբելյանին նվիրված մեծանուն շուշեցին՝ Լեոն գրել է »Պատմություն Ղարաբաղի Հայոց Թեմական հոգևոր դպրոցի«(1838–1913թթ.) հայտնի աշխատությունը։ Այն հրատարակվել է Թիֆլիսում 1914թ. նույն դպրոցի հովանավորությամբ։ Թեմականը ծաղկում ապրեց Պ. Շանշյանի, Խ. Ստեփանեի, Վ. Պապաջանյանի, Ղ․ Աղայանի տեսչության տարիներին։

Տարբեր տարիների այստեղ դասավանդել են հայ մշակույթի նշանավոր դեմքեր Պ. Պռոշյանը, Մակար Բարխուդարյանը, Ս.