Այս էջը հաստատված է

Մանդինյանը, Մ. Աբեղյանը, Լ. Մանվելյանը, Ե. Լալայանը, Ա. Կանայանը, Ստ. Դեմուրյանը, Վրթ. Փափազյանը, Հ. Աճաոյանը, Ա. Չիլինգարյանը, Նիկոլ Աղբալյանը, Սպիրիդոն Մելիքյանը, Լ. Թախտաջյանը(ակադեմիկոս Արմեն Թախտաջյանի հայրը), Ա. Տեր-Պողոսյանը, Հ. Մուսայելյանը, Խ. Սամվելյանը և ուրիշներ։ Նրանց շնորհիվ դպրոցներում փոխվել են ուսուցման, դաստիարակության հին ձևերը, կազմվել նոր ուսումնական պլաններ, ծրագ­րեր, դասագրքեր։

Թեմականի բազմաթիվ շրջանավարտներ իրենց կրթությունը շարունակելով արտասահմանյան բարձրագույն հաստատություններում դարձել են նշանավոր գիտնականներ, մշակութային, հասարակական, պետական գործիչներ՝ Սիմոն Հախումյանը, Կոստանդին Մելիք-Շահնազարյանցը (Տմբլաչի Խաչան), Լեոն, Մուրացանը, Արսեն Տերտերյանը, քիմիկոս Հակոբ Հովհաննիսյանը, Գաբրիել Ղուլիքեվխյանը և ուրիշներ։

Սկսած XIX դարի 50-60-ական թվականներից դպրոցներ են բացվում Արցախի մի շարք գյուղերում։ 1861թ. դպրոցներ են հիմնվում Երեք Մանկունք վանքում, Գտչավանքում, Նուխի գավառի Վարդաշեն գյուղում(Սուրբ Սահակյան հոգևոր դպրոց)։

Հայ հայրենասեր գործիչները մեծ ջանքեր են թափում նաև Ար­ցախում աղջիկների կրթության և դաստիարակության գործը կազ­մակերպելու համար։

Շուշեցի մեծահարուստ Համբարձում Հախումյանի կնոջ՝ Մարիամ Հախումյանի կազմած ծրագրով և գործադրած եռանդի շնոր­հիվ 1864թ. ապրիլի 7-ին Շուշիի նրա բնակարանում բացվում է Օրիորդաց դպրոց, որի նպատակն էր պատրաստել «լուսավորյալ վարժապետուհիք և լուսավորյալ մայրեր»515։ Այս դպրոցը պահպանվել է մինչև 1920 թվականը։ Դպրոցական այս ուշագրավ նախաձեռնությունը լայն արձագանք գտավ Հայոց Արևելից կողմերում։ 1880թ. Դիզակի Ներքին Թաղլար գյուղում բացվում է Ս.Մեսրոպյան օրիորդաց դպրոց, որտեղ սովորում էր 40 աշակերտ։ Երկ­սեռ դպրոցներ են բացվում Շուշի և Նուխի քաղաքներում։

1875թ. տվյալներով Արցախի թեմում գործող 52 հայկական դպ­րոցներից 18-ը իգական էր516։