Այս էջը հաստատված է

է «Խանդամիրյան» թատրոնը։ 350 տեղանոց պրոֆեսիոնալ թատրոնը իր գործունեությունը սկսեց «Ռուզան» պատմական դրամայի բեմադրությամբ։

Մինչ այդ հայ պրոֆեսիոնալ երկու թատրոն հիմնադրվել էր 1851թ.՝ Թիֆլիսում (Թամամշյանի) և 1861 թ.՝ Կոստանդնոպոլսում (Արևելյան թատրոն), որոնք գործում էին հայոց սահմաններից դուրս։

Խանդամիրյանի թատրոնը գործեց մինչև 1905 թ. ազգամիջյան կռիվները, որի արդյունքում այն հիմնավեր դարձավ։

Թատրոնի հիմնադիրը Մկրտիչ (Նիկիտա) Աբրահամի Խանդամիրյանն էր, որը թատերական կայուն գիտելիքներ էր ստացել Փարիզում։ Կարճ ժամանակում «Խանդամիրյան» թատրոնը անուն է հանում ամբողջ Կովկասում։ Ժամանակի մամուլը գրում է. «Ոչ միայն գավառում, այլ նույնիսկ Թիֆլիսում էլ անկարելի է մի ամսվա ընթացքում 10-12 ներակայացում տալ հայերի համար միայն, որպեսզի ամեն անգամ թատրոնը այսքան լիքը լինի և կամ թե համարյա թե լիքը»525։

1891 թ. մինչեւ 1896 թ. բեմադրվել է 119 ներկայացում526։ Հայ և ռուս դրամատուրգներից բեմադրվել են առավելապես Հ. Պարոնյանի, Շիրվանզադեի, Պուշկինի, Գոգոլի, Լերմոնտովի, Օստրովսկու, Նայդյոնովի, Չեխովի, Նեմիրովիչ Դանչենկոյի, արևմտաեվրոպական գրողներից՝ Իբսենի, Սերվանտեսի, Շիլլերի, Մոլիերի, Հյուգոյի, Ջիակոմետտիի, Զուդերմանի և այլոց ստեղծագործությունները։ Չնայած Խանդամիրյանի թատրոնը 1905թ. հրո ճարակ դարձավ, բայց և այնպես չէին դադարում բեմադրությունները Շուշիի թեմական դպրոցում, Մելիք Հայկազյանի տան դահլիճում, քաղաքային ակումբում։

Արցախում հյուրախաղերով հանդես են եկել հայ թատրոնի խոշորագույն դեմքեր Սիրանույշը, Գ. Պետրոսյանը, Հ. Աբելյանը, Գ. Ավետյանը, Հ. Զարիֆյանը, Վ. Փափազյանը, Ա. Մսկանյանը, Օ. Գուլազյանը։ Շուշիում են ծնվել հայ բեմի ականավոր գործիչներ Գրիգոր Ավետյանը, Գուրգեն Գաբրիելյանը, Վաղարշ Վաղարշյանը։

1910թ. Շուշիի դերասանական ամենասիրված խմբերից մեկը Ամո