Այս էջը հաստատված է

պետական պատմաերկրագիտական թանգարանում։ Արվեստագետի ստեղծագործության մեջ ինքնատիպ միահյուսվել են արևելքի հնագույն և եվրոպական նոր արվեստների լավագույն ավանդույթները։ Գյուրջյանի շնորհիվ հայ արձանագործությունը դուրս բերվեց համաշխարհային ասպարեզ։

Շուշիի արվեստասեր և ընթերցասեր հասարակությունը իրենց օրվա մի մասը անց են կացնում գրադարաններում, ընթերցարաններում, ակումբներում և կրթա-մշակութային այլ հաստատություններում։

Արցախում լայն գործունեություն է ծավալել հայկական բարեգործական ընկերության Շուշիի բաժանմունքը։ Ընկերության ջանքերով 1859թ. Շուշիում հիմնվում է այսպես կոչված «հասարակաց» գրադարան։ Լեոն գրում է, որ ընկերությունը գրադարան ընթեր­ցարանը դարձրել էր «թանգարան վերածնության»532, բնակչու­թյան շրջանում տարածելով ռուսական և եվրոպական գրականու­թյուն։ Նույն ընկերության նախաձեռնությամբ Շուշիի քաղաքային ժողովարանի շենքում 1889թ. կազմակերպվեց գրադարան-ընթերցարան, որտեղ կար 4000 կտոր հայերեն և ռուսերեն գրքեր։ 1889թ. մարտի 10-ից մինչև 1896թ. հունվարի 1-ը գրադարանից օգտվողների 85 տոկոսը կազմում էին հայեր, 8 տոկոսը՝ ռուսներ, 4 տոկոսը՝ թուրքեր, 3 տոկոսը՝ այլազգիներ533։

Նոր շրջանում Արցախում շարունակվեցին հայ միջնադարյան ճարտարապետության ավանդույթները։ Միաժամանակ 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբին քաղաքային նոր միջավայ­րում շինությունները կրում էին դասական ճարտարապետական ոճի դրոշմը՝ հիմքում շարունակելով պահպանել ազգայինը։

1813 թվականից հետո Շուշին արագորեն կառուցապատվում է կանոնավոր քաղաքաշինության սկզբունքով։

Մեսրոպ Թաղիադյանը, նկարագրելով 1820-ական թվականներին Շուշիում ծավալված շինարարությունը, նշում է, թե ինչպես նախկին փայտաշեն եկեղեցիների փոխարեն հայ մեծահարուստ ընտանիքների մեկենասությամբ կառուցվում են քարաշեն հոյակապ տաճարներ, երկհարկանի բնակելի տներ, հյուրանոցներ, խանութներ և կուլտուր-լուսավորական բազմաթիվ շենքեր534։