Այս էջը հաստատված է

ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ 1917-21 ԹԹ.

ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՔԱՐԸ ՄՈՒՍԱՎԱԹԱԿԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ։ Փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հե­ղափոխության հաղթանակից հետո ժամանակավոր կառավարու­թյունը 1917թ. մարտի 9-ին ստեղծեց Անդրկովկասյան հատուկ կոմիտե (Օղակում), որի կարգադրությամբ ստեղծվեցին գավառային, քաղաքային և գյուղական գործադիր կոմիտեներ։ Երկրամասը ղե­կավարելու համար մարտի 13-ին կաղմակերպվեց 40 հոգուց բաղ­կացած Ղարաբաղի գործերի կոմիտե։

Ժամանակավոր կառավարությունը Արցախը, Գանձակը, Ախալքալաքը և Շարուր-Նախիջևանը ճանաչեց որպես հայկական տարածքներ541։ Այս հանգամանքը, ինչպես նաև մահմեդականների կրոնական անհանդուրժողականությունը առավել խորացրին անվստահությունը հայերի և ազերի-թուրքերի միջև։ Արդյունքում՝ Ղարաբաղի գործադիր կոմիտեն կազմալուծվեց։ Հայերը իրենց ներքին կյանքը վարելու համար ստեղծեցին Ղարաբաղի Ազգային բյուրո, իսկ թուրքերը՝ Ազգային կոմիտե542։

1917թ. հոկտեմբերյան հեղաշրջումից հետո քաղաքական կացությունը Այսրկովկասում փոխվեց։ Երկրամասը անջատվեց Ռուսական կայսրությունից։ Իշխանությունը անցավ հայերի, վրացիների և ազերի-թուրքերի ներկայացուցիչներից կազմված Անդրկով­կասյան սեյմին։ Խախուտ այդ միությունը շուտով փլուզվեց։ 1918թ. մայիսի վերջին այսպես կոչված միացյալ կառավարությունը լու­ծարվեց, և նրա երեք առանձին մասերից գոյացան կառավարություններ։ 1918թ. մայիսի 27-ին «Մուսավաթ» կուսակցությունը