Այս էջը հաստատված է

Ձգտելով խուսափել նոր արյունահեղությունից՝ ժամանակ շահել և կենտրոնացնել առկա ուժերը, համագումարը գնաց փոխզիջման։ Համագումարի կողմից ընտրված 16 հոգուց բաղկացած պատգամավորությունը օգոստոսի 22-ին Սուլթանովի հետ քննարկեց և ստորագրեց 26 կետից բաղկացած համաձայնագիր556, որով Լեռնային Ղարաբաղը մինչև Փարիզի խաղաղության կոնֆերանսում հարցի վերջնական լուծումը իրեն ժամանակավորապես համարում է Աղրբեջանի սահմաններում։ Ադրբեջանի զորքերը չեն մտնում Ղարաբաղ, երկրամասի գործերը առաջվա նման վարելու էին Հայոց Ազգային Խորհուրդը և հայության համագումարները։ Սուլթանովը, ավելի հեռուն գնալով Ղարաբաղի Ազգային Խորհրդից պահանջում է վերջնականապես ենթարկվել մուսավաթական Ադրբեջանին։ Միաժամանակ նա հրամայեց մուսավաթական բանակը տեղաշարժել և կենտրոնացնել ռազմական նշանակություն ունեցող կետերում՝ այստեղից Զանգեզուր ներխուժելու միտումով։

Ստեղծված իրավիճակը քննարկելու համար 1920թ. փետրվարի 28-ից մինչև մարտի 5-ը Շոշ գյուղում հրավիրվեց արցախահայության ութերորդ համագումարը, որը մերժեց Սուլթանովի պահանջը և գտավ, որ օգոստոսի 22-ի համաձայնագիրը Ադրբեջանի կողմից պարբերաբար խախտման հետևանքով կորցրել է իր ուժը։ Համագումարը մուսավաթական կառավարությունից պահանջում է վերջ տալ կոտորածներին, այլապես «նման դեպքերի կրկնությունը կստիպի Լեռնային Ղարաբաղի հայությանը՝ իրենց կյանքն ու պատիվը պաշտպանելու համար դիմել համապատասխան միջոցների»557։ Կազմակերպվեց Ղարաբաղի պաշտպանության կենտրոնական մարմին՝ շրջաններում իր ճյուղավորումներով558։

Մարտին սկսվեց համաժողովրդական ապստամբություն։ Ադր­բեջանական ուժերի հարձակումը սկսվեց 1920թ. մարտի 22-ին երեկոյան։ Առավել կատաղի մարտեր ծավալվեցին Ասկերանի ռազմաճակատում։ Հայկական փոքրաթիվ ուժերը Դալի Ղազարի գլխավո­րությամբ մարտի 27-29-ը մի քանի ջախջախիչ հարվածներով հետ մղեցին ադրբեջանական մեծաքանակ զորքերի հարձակումները։ Բանն այնտեղ հասավ, որ ահաբեկված ազերիները ստիպված էին թողնել Աղդամը և մի քանի սահմանամերձ բնակավայրեր։ Խայտառակ