Այս էջը հաստատված է

իր բաղձալի նպատակին՝ վերամիավորվեց մայր Հայաս­տանին։

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԿԱՐԳԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԻ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԳՈՂԳՈԹԱՆ։ 1920թ. ապրիլի 28-ին Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատումը նոր ար­հավիրքներ բերեց արցախահայությանը։ Երեկվա մուսավաթականները մորթափոխվելով դարձան բոլշևիկներ։ Ապրիլի 29-ին Սուլթանովը ստեղծում է Ղարաբաղի հեղկոմ և իրեն հռչակում նրա նախագահ։ Արցախահայության գոյապայքարը թևակոխեց մի նոր շրջան։ Այս անգամ գույնը փոխած Ադրբեջանը փորձում է խորհրդային Ռուսաստանի աջակցությամբ տիրանալ Լեռնային Ղարաբաղին։ Խորհրդային Ադրբեջանի կառավարությունը և 11-րդ կարմիր բանակի հրամանատարությունը Հայաստանի հանրապետությանը վերջնագիր են ներկայացնում՝ անհապաղ մաքրելու Լեռնային Ղարաբաղի տարածքը։ Այս պահանջով խորհրդային Ռուսաստանը կայացման փուլում խախտեց իր իսկ հայտարարած բարձրակոչ սկզբունքները, այն է ազգերի ինքնորոշման սկզբունքը։ Դժբախտաբար խոր­հրդային իշխանության գոյության ողջ ընթացքում հարցերի նմանօրինակ լուծումը դարձավ գործելակերպ, որը հետագայում կործանարար եղավ ծավալապաշտ կայսրության համար։

Հիշենք, որ 1917թ. հոկտեմբերյան հեղաշրջումից հետո «Ռուսաստանի ժողովուրդների իրավունքների հռչակագրի» համաձայն բոլոր ժողովուրդները ստանում են ազատ ինքնորոշման իրավունք։ Ընդ որում դրանից օգտվում է նաև ժողովրդի հիմնական մասից բաժանված առանձին էթնոտարածքը։ Բնական է, որ այդ իրավունքը տարածելի է նաև զբաղեցրած պատմական տարածքի վրա։ Հետագայում բոլոր խորհրդային սահմանադրությունները արձանագրե­ցին ինքնավարությունը (անկախ մարզային կամ հանրապետա­կան) ազատ ինքնորոշման իրավունքի սուբյեկտ հանդիսանալու փաստը562, ինչը ճանաչված է նաև Խորհրդային Միության միջազ­գային պայմանագրերում։ Պարզ է, որ այս պայմաններում Լեռնային Ղարաբաղը, մանավանդ հետագայի ԼՂԻՄ-ը, սահմանադրական միավոր է և ունի հետևաբար ինքնորոշման իրավունքի սուբյեկտի