Այս էջը հաստատված է

կարգավիճակ։

Պատեհ առիթն օգտագործելով՝ Ադրբեջանը ձգտում էր Լեռնային Ղարաբաղից բացի իրեն կցել Նախիջևանն ու Զանգեզուրը։ Զավթողական նման պահանջը հիմնավորվում էր «դաշնակցական» Հայաստանի հետագա «հզորացումը» կանխելու և Ադրբեջանում խորհրդային իշխանությունը «դիսկրիմինացիայի» չենթարկելու համար։

1920թ. մայիսի 12–ին Շուշի մտավ 11-րդ կարմիր բանակի 32–րդ դիվիզիայի 281-րդ գունդը։

Արցախը հայտարարվեց Խորհրդային Ադրբեջանի մաս։ Այդ օրերին՝ մայիսի 19-ին, Վարանդայի Կարաբուլաղ գյուղում տեղի ունեցան կովկասյան ռազմաճակատի խորհրդի անդամ Ս. Տեր Գաբրիելյանի և Ղարաբաղում հայկական զորքերի հրամանատար Դրոյի բանակցությունները։ Սահակ Տեր-Գաբրիելյանը Դրոյից կտրականապես պահանջեց հայկական զորամասերը դուրս բերել Արցախից։ Ստեղծված պայմաններում Դրոն ստիպված մայիսի 25-ին հեռացավ Արցախից։

Երկարատև պատերազմներից հոգնած ժողովուրդը ընդունեց նոր՝ խորհրդային կարգերը՝ նրա հետ կապելով իր ազգային խնդիր­ների արդարացի լուծման հարցը։ Հաջորդ օրը Թաղավարդ գյուղում տեղի ունեցավ Արցախի հայության 10-րդ համագումարը, որը Լեռնային Ղարաբաղը հայտարարեց խորհրդային, ստեղծվեց հեղկոմ՝ Սաքո Համբարձումյանի նախագահությամբ563։

Սակայն խորհրդային կարգերի հաստատումը ցանկալին չտվեց Ղարաբաղի հայությանը։ Ադրբեջանի խորհրդային հանրապետու­թյան ղեկավարները Խորհրդային Ռուսաստանի ազգությունների կոմիսար Ստալինի աջակցությամբ ձեռնամուխ եղան Արցախը Ադրբեջանին բռնակցելու սև գործին։ Պահը շատ հարմար էր. Ադրբեջանը այսպես ասած՝ խորհրդային էր, իսկ Հայաստանը, այսպես ասած՝ «միջազգային իմպերիալիզմի գործակալ»։ Իսկ միջազգային իմպերիալիզմի դեմ կռվում էր կարմիր բանակը։ Եվ սկսվեց մի դրամատիկ ու ողբերգական պայքար…։ Սակայն Ղարաբաղի հարցում բոլշևիկյան կուսակցության և խորհրդային պետության որոշ գոր­ծիչներ (Ս. Կիրով, Գ. Չիչերին, Բ. Լեգրան) արդարացիորեն գտնում