Այս էջը հաստատված է

30-ի համատեղ նիստում ընդունվեց մի որոշում, որի մեջ ասված էր. «Ադրբեջանի բանվորագյուղացիական կառավարությու­նը, ստանալով ապստամբած գյուղացիների անունից Հայաստանը սոցիալիստական խորհրդային հանրապետություն հայտարարելու ուրախալի լուրը, ողջունում է եղբայրական ժողովրդի հաղթանակը։ Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած սահմանային վեճերը հայտարարվում են վերացած։ Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը համարվում են Հայաստանի Սոցիալիստական հանրապետության մասը»565։ Այդ որոշումը վավերաց­վեց 1920թ. դեկտեմբերի 1-ին Բաքվի խորհրդի ընդլայնված նիստում ընդունված հռչակագրով566։

Դեկտեմբերի 1-ի հռչակագիրը ողջունեցին Ի. Ստալինը, Ս. Օրջոնիկիձեն, Ս. Կիրովը և պետական ու կուսակցական մի շարք հայ գործիչներ։ Հռչակագրի հիման վրա և ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի 1921թ. հունիսի 3-ի պլենումի որոշմամբ 1921թ. հունիսի 12-ին Հայաստանի հեղկոմը դեկրետով ազդարարում էր, որ «Ադրբեջանական ԽՍՀ Հեղկոմի հռչակագրի և Հայաստանի ու Ադրբեջանի Խոր­հրդային Սոցիալիստական Հանրապետությունների փոխադարձ համաձայնության հիման վրա հայտարարվում է, որ Լեռնային Ղարաբաղը Հայկական Սոցիալիստական հանրապետության անբաժանելի մասն է»567։ Ասքանազ Մռավյանը Լեռնային Ղարաբաղում նշանակվեց ՀՀ Արտակարգ լիազորի պաշտոնում։

Սակայն Ադրբեջանի հեղկոմի նախագահ Ն. Նարիմանովը, որը ստորագրել էր վերոհիշյալ հռչակագիրը և մասնակցել Կովկասյան բյուրոյի 1921թ. հունիսի 3-ի պլենումի որոշման ընդունմանը, շատ չանցած՝ դեմ դուրս եկավ Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Հայաստանին վերամիավորելուն։ Նա սպառնալից պնդում էր, որ հար­ցը ի օգուտ Ադրբեջանի չլուծվելու դեպքում հետևանքների համար հեղկոմը պատասխանատվությունն իր վրայից վերցնում է, քանի որ հանրապետությունում ուժեղանում են «հակախորհրդային խմբերը»։ Չնայած դրան՝ Ստալինի ներկայությամբ ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի պլենումը 1921թ. հուլիսի 4-ին, լսելով խնդրո առարկա հար­ցը, ձայների մեծամասնությամբ վճռում է Լեռնային Ղարաբաղը վերամիավորել Խորհրդային Հայաստանին։ Նարիմանովը բողոքում