Այս էջը հաստատված է

բռնակցել Ադրբեջանին571։

Տիրելով Արցախին՝ 11-րդ կարմիր բանակը 1920թ. հունիսին ժամանակավորապես նվաճեց Զանգեզուրի մի մասը։ Սկսվեցին մաս­սայական բռնություններն ու թալանը։ Դրոն գրում է, որ Զանգեզուրում և Սիսիանում կարմիրների չորսշաբաթյա գործունեությունը համոզում է, որ դա եղել է «համատարած մղձավանջային թալանի և խաղաղ աշխատավոր գյուղացիության նկատմամբ ուժի գործադ­րում»572։ Արխիվային մի փաստաթղթում ասված է, որ կարմիրները գյուղերի և Գորիսի եկեղեցիները դարձրել են ախոռներ573։

11-րդ կարմիր բանակի 28-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Նեստերովսկու 1920թ. հոկտեմբերի 14-ի հմ.-29 հրամանով 83 և 84-րդ բրիգադների հրամանատարներից պահանջվում էր «խուսափել ամեն տեսակի մարդասիրական միջոցներից և դաժան լինել ապստամբ բնակչության հետ, որպեսզի նա զգա բանվորական բռունցքի թափը։ Դիմադրողներին գերի չվերցնել և կենդանի բաց չթողնել…»574։

Գարեգին Նժդեհի ազատագրական բանակի հարվածների տակ 11-րդ կարմիր բանակը ստիպված հանգրվանեց Արցախում։ Անպատժելիության մթնոլորտում Արցախում լայն ծավալ ստացան բռնություններն ու ալան-թալանը։ 1920թ. նոյեմբերի 30-ին Գարեգին Նժդեհը 11-րդ կարմիր բանակի հրամանատարներից մեկին՝ Սեմյոնովին գրված նամակում, մերկացնելով կարմիր բանակի հակահայկական, հակաժողովրդական գործունեությունը, փաստերով ցույց է տալիս, թե հուլիսից մինչև նոյեմբերի վերջերը այդ «ազատարարները» Ադրբեջանի և բոլշևիկների պահանջով ինչպիսի անմարդկային արարքներ են կատարել Սյունիքում և Արցախում՝ կողոպտելով առանց այն էլ կարիքի մեջ գտնվող Ղարաբաղը և Զանգեզուրը։ Նժդեհը կարմիրների պարտության պատճառները համարում է նրանց քաղաքական անհամբերությունն ու աղանդավորությունը575։

Հարկ է նշել, որ, ի տարբերություն խորհրդային Հայաստանի, Լեռնային Ղարաբաղում բոլշևիկները եկեղեցու և հոգևորականու­թյան նկատմամբ ավելի անսանձ ու կամայական քաղաքականու­թյուն էին վարում։ Եթե խորհրդային Հայաստանում եկեղեցին դիտվում