Այս էջը հաստատված է

լեռնաշխարհում կատարված էթնիկ տեղաշարժերի մասին։ Ասվածը մեկ անգամ ևս ապացուցում է Արցախի տարածքում հայտնաբերված հնագիտական նյութերի կապը Հայկական բարձրավանդակի նմանօրի­նակ հավաքածոների ու հուշարձանների հետ։

Վերոհիշյալ փաստերը հիմք են տալիս ասելու, որ Ք.ա. 3-րդ հազարամյակում Հայոց Արևելից գավառների՝ Արցախի ու Ուտիքի տարածքներում նույնպես իրականացվել է հայ ժողովրդի կազմավորման գործընթացը։