Այս էջը հաստատված է
ԼՂԻՄ-ը 1921-40 թթ․

ԼՂԻՄ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ։ Արցախահայությունը չընդունեց 1921թ. հուլիսի 5-ի ՌԿ(բ)Կ Կովբյուրոյի ապօրինի որոշումը։ Ողջ Արցախում ադրբեջանական իշխանությունների դեմ քաղաքացիական անհնազանդության շարժում սկսվեց։ Լեռնային Ղարաբաղի հայության կամքը կոտրելու և Ադրբեջանին ենթարկեցնելու համար Բաքվից մի շարք ներկայացուցիչներ ուղարկվեցին երկրամաս։

Ասքանազ Մռավյանի՝ Ղարաբաղից Երևան վերադառնալուց հետո, Ադրբեջանի իշխանությունները Ղարաբաղի լիազոր նշանակե­ցին Ալիհեյդար Կարաևին։ Միաժամանակ Արցախում տեղակայվե­ցին ադրբեջանական պատժիչ ջոկատներ։ Չնայած դրան՝ արցախահայության կամքը մնաց անկոտրում։ Մասսայականորեն զի­նում էին Ղարաբաղի ադրբեջանցի բնակիչներին։ Նարիմանովը այս անգամ փորձեց Արցախի հիմնահարցը լուծել հայի ձեռքերով։ Որպես երկրորդ լիազոր՝ Ղարաբաղ ուղարկեց նաև Ադրբեջանի նախարարների տեղակալ և արհմիությունների հանրապետական խորհրդի նախագահ Լևոն Միրզոյանին։ Վերջինիս հետ միասին ադրբեջանցի գործիչները արցախահայությանը սպառնում են ուժ գործադրել, եթե նա չկատարի Ադրբեջանի պահանջները։

Նրանք Արցախի շրջաններում հրավիրեցին խորհուրդների շր­ջանային արտահերթ համագումարներ և փորձեցին կորզել Ադրբե­ջանի շահերից բխող որոշումներ։ 1921թ. օգոստոսի 1-ին Հաղորտի գյուղում տեղի ունեցավ Վարանդայի խորհուրդների արտահերթ համագումարը, որտեղ, չնայած Լևոն Սիրզոյանի ջանքերին, ադրբեջանանպաստ որոշում չկայացվեց։ Դեռ ավելին, պատգամավորներից մեկը նորից հաստատեց արցախահայության կամքը՝ միավորվելու մայր Հայաստանի հետ585։ Նմանօրինակ դիրքորոշում ուներ նաև Արցախի մյուս շրջանների հայությունը։