Այս էջը հաստատված է

1921թ. օգոստոսի 8-ին Լևոն Միրզոյանը, վերադառնալով Բաքու, Ադրբեջանի ղեկավարությանը առաջարկեց Լեռնային Ղարաբաղին տալ ինքնավարություն։ Հարկ է նշել, որ այս առաջարկու­թյունը արցախահայության համար նորություն չէր։ Դեռևս 1921թ. հուլիսի 5-ին ՌԿ(բ)Կ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի տխրահռչակ որոշմամբ Լեռնային Ղարաբաղի հայությանը վերապահվել էր որոշակի ինքնավարության կարգավիճակ։ Դրա նպատակը մեկն էր՝ կոտրել Լեռնային Ղարաբաղի հայության ազգային ազատագրական շարժման թափը։ Վերադաս կուսակցական մարմնի որոշումը կատարելու նպատակով Ադրկոմկուսի Քաղբյուրոն և Կազմբյուրոն 1921թ. հուլիսի 20-ին ստեղծում են մի հանձնաժողով, որը պետք է մշակեր Լեռնային Ղարաբաղի Սահմանադրությունը586։

Ադրբեջանի ազգայնամոլ ղեկավարությունը, ստանալով Մոսկվայում նստած մի շարք ազդեցիկ գործիչների աջակցությունը, լու­ծեց իր հիմնական խնդիրը՝ Լեռնային Ղարաբաղի բռնագրավումը, արդեն լայն քարոզչություն սկսեց՝ արցախահայությանը զրկելու ազատ ապրելու վերջին հնարավորությունից։ 1921թ. սեպտեմբերի 26-ին Ադրկոմկուսի Քաղբյուրոն և Կազմբյուրոն որոշում են. «խնդրել Կովբյուրոյին՝ վերանայելու իր որոշումը Լեռնային Ղարաբաղն առանձնացնելու մասին, այսուհետ ինքնավարություն չհայտարարել»587։

Որպեսզի հիմնավորեն իրենց որոշումը, ստեղծում են հատուկ հանձնաժողով (Կարաև, Էֆենդիև, Ստուկալով և Սիրզոյան) և շտապ ուղարկում Ղարաբաղ՝ «նյութեր հավաքելու համար»588։ Վերոհիշյալ հանձնաժողովը 1921թ. հոկտեմբերի 21-ին հրավիրեց Լեռնային Ղարաբաղի պատասխանատու աշխատողների կոնֆերանս, որի մասնակիցների ճնշող մեծամասնությունը մուսուլմաններ էին։ «Ղարաբաղի դրության մասին» հարցի շուրջը զեկուցումով հանդես եկավ Կարաևը։ Կոնֆերանսի որոշման մեջ ասված է. «Ղարաբաղի աշխատավորների կոնֆերանսն աննպատակահարմար է համարում Լեռնային Ղարաբաղի բաժանումն իբրև առանձին ինքնավար մարզի և գտնում է, որ բոլոր միջոցառումները, որոնք նշվում են վե­րը՝ բանաձևում, հենց հանդիսանում են ղարաբաղյան հարցի լու­ծում»589։ Բանաձևում առաջարկվում է «անխնա գնդակահարել»