Այս էջը հաստատված է

անհնազանդներին։ Որոշման յոթերորդ կետը պահանջում է «Ազ­գայնական հոգի և ազգայնական տրամադրություններ ունեցող բոլոր աշխատակիցները պետք է անհետաձգելիորեն դուրս շպրտվեն ու փոխարինվեն ինտերնացիոնալիստ աշխատակիցներով»590։

Կոնֆերանսի նման դիրքորոշումը հնարավորություն է ստեղծում աշխատանքից հեռացնելու հայրենասեր, ժողովրդի հոգսերով ապրող հայ գործիչներին՝ նրանց փոխարինելով ադրբեջանցիներով կամ էլ, լավագույն դեպքում, ադրբեջանի կամքը արտահայտող հայ աշխատակիցներով։

Ելնելով այդ որոշումից՝ Ադրկոմկուսի կենտկոմի անունից հայ­տարարվում է, թե «կոֆերանսի կողմից հաստատվել է, որ ոչ մի առանձնահատուկ, այսպես կոչված «ղարաբաղյան հարց» էլ գոյու­թյուն չունի591։

1922թ. փետրվարին Թիֆլիսում տեղի ունեցած Անդրկովկասյան կոմունիստական կազմակերպությունների առաջին համագումա­րում Ադրբեջանի ներկայացուցիչ Կուլիևը, անդրադառնալով Լեռ­նային Ղարաբաղի ինքնավարության հարցերին, նշել է. «Ադրբեջանական Կենտկոմն էլ, որ Ղարաբաղի հարցի պարզաբանման համար հանձնաժողով էր ընտրել, շատ ճիշտ վարվեց, երբ ասում էր, Ղարաբաղին պետք չէ, ոչ մի ինքնավարություն։ Այդ մոտեցումը ճիշտ էր, և այդպես պետք է մոտենալ, որպեսզի հաստատվի իսկական խաղաղություն և Ղարաբաղում, և Անդրկովկասում»592։

Չնայած այդ ամենին՝ արցախահայությունը, չկորցնելով հույսը, շարունակում էր պայքարը մայր Հայաստանի հետ միավորվելու համար։ Լեռնային Ղարաբաղի հայությունը 1922թ. գարնանը խորհուրդների վերընտրությունների նախընտրական ժողովներում, խորհուրդների նիստերում և համագումարներում շարունակում էր համարձակորեն առաջ քաշել Արցախը մայր Հայաստանին վերամիավորելու անզիջում պահանջը։

Այս ամենին և դրան նախորդած դեպքերին ականատես լինելով և համոզվելով, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, Լևոն Սիրզոյանը 1921թ. օգոստոսի 8-ին Շուշիից Ադրկոմկուսի Կենտկոմին և Անդրերկրկոմին առաջարկում է. «Ամբողջ Լեռնային Ղարաբաղն առանձնացնել որպես ինքնուրույն վարչական