Այս էջը հաստատված է

միավոր՝ ենթակա կենտրոնին Ադրժողկոմխորհին ու Կենտգործկո­մին, իսկ կուսակցության գծով՝ Ադր ԿԿ-ին»593։

Հարցը մտահոգիչ էր նաև Անդրերկրկոմի որոշ ղեկավարների համար։ 1922թ. փետրվարին Թիֆլիսում տեղի ունեցած Անդրկովկասյան կոմունիստական կուսակցության առաջին համագումարի ամբիոնից Սերգո Օրջոնիկիձեն, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցին, ասել է «ճիշտ է, Ադրբեջանում մենք երկար զբաղ­վեցինք Ղարաբաղյան հարցով, սակայն, վերջիվերջո, որոշեցինք ղարաբաղյան բնակչությանը՝ Լեռնային Ղարաբաղի հայերին տալ ինքնավարություն Ադրբեջանի խորհրդային հանրապետության սահմաններում։ Գործնականորեն այդ ինքնավարության կենսագործումը հանձնարարվել էր Ադր ԿԿ Կենտկոմին։ Ես խոսեցի ընկ. Կիրովի հետ. ինչ՞ու դա դեռևս չի արվել, և նա նշեց, թե հայերն ու մուսուլմանները համաձայնվել են այն հարցում, որ այդ ինքնավարության անհրաժեշտությունը չկա ։ Ես չգիտեմ դա այդպե՞ս է, թե մի ուրիշ կերպ, ամեն պարագայի այդ հարցն այնպես է լուծված, որ բնակչությանը հնարավորություն տրվի վճռելու իր խնդիրը»594։

Ադրբեջանի ղեկավարությունը 1922թ. աշնանը նոր արշավ սկսեց արցախահայության նկատմամբ։ 1922թ. նոյեմբերին երկրամասի գյուղական և շրջանային խորհուրդների նախագահներին ու քար­տուղարներին կանչում են Շուշի՝ խորհրդակցության, որին մասնակ­ցում էին Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ալիհեյդար Կարաևը և Լևոն Միրզոյանը։ Կարաևը պահանջում է Լեռ­նային Ղարաբաղը միավորել Ադրբեջանական ԽՍՀ-ին։ Հավաքի մասնակիցների մեծամասնությունը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը «Ադրբեջանի ԽՍՀ-ին, ցանկալի չէ»։ Նրանք պնդում են, որ հարցը պետք է վճռվի երկրամասի բնակչու­թյան հանրաքվեի միջոցով։ Սի շարք պատգամավորներ հայտատարում են, թե, եթե խոսքը վերաբերում է միավորմանը, ապա իրենց՝ Լեռնային Ղարաբաղի աշխատավորների համար նպատակահար­մար և ցանկալի է մտնել խորհրդային Հայաստանի կազմի մեջ։

Սակայն Կարաևի և Միրզոյանի ճնշման տակ խորհրդակցու­թյունը որոշում է Արցախը թողնել Ադրբեջանի սահմաններում՝ ինք­նավար մարզի իրավունքով595։