Այս էջը հաստատված է

Բողոքների ալիքը ահագնանում է։ Արցախահայությունը վր­դովմունքով է ընդունում այդ անօրեն որոշումը։ Բանն այն էր, որ այդ խորհրդակցությունը լիազորված չէր նմանօրինակ հարց լուծելու։ Անդրերկրկոմի ղեկավարությունը ձգտում էր հարցին արագ լուծում տալ։ Անդրերկրկոմի նախագահությունը 1922թ. հոկտեմբերի 27-ին հանձնարարում է Ադրկոմկուսի Կենտկոմին՝ իրականացնել Անդ­րերկրկոմի 1921թ. հուլիսի 5-ի որոշումը Լեռնային Ղարաբաղին ինքնավարություն տալու մասին։ Ադրկոմկուսի Կենտկոմի նախագահությունը ստիպված նոեմբերի 30֊ին որոշում է ստեղծել Ղարաբաղի ինքնավարության մշակումը նախապատրաստող հանձնաժողով596։ Այնուհետև Անդրերկրկոմի պլենումը, որը տեղի ունեցավ Բաքվում, 1922թ. դեկտեմբերի 14-ին, քննարկելով «Լեռնային Ղարաբաղում ինքնավարություն անցկացնելու» հարցը, որոշեց Ադր․ ԽՍՀ ժողկոմխորհին կից ստեղծել Լեռնային Ղարաբաղի գծով հատուկ հանձնաժողով՝ բաղկացած յոթ հոգուց։ Հանձնաժողովի նստավայր ճանաչել Շուշի քաղաքը և նախագահ նշանակել Կարակոզովին597։

Արցախահայության խոր վրդովմունքի մասին է խոսում նաև Լեռնային Ղարաբաղի կոմիտեի անդամ Շադունցի նամակը՝ գր­ված 1923թ. հունիսի 18-ին՝ հասցեագրված Օրջոնիկիձեին, պատճեները՝ Ադր ԿԿ Կենտկոմին ու ՀԿԿ Կենտկոմին։ Նա գտնում է, որ «չի կարելի խոսել Ղարաբաղի վերականգնման մասին՝ աչք փակելով մի ուրիշ, նրա հարևան ամենահարուստ երկրամասի քայքայվելու նկատմամբ։ Զանգեզուրը կապված է Ղարաբաղի հետ, երկուսի հարցն էլ պետք է լուծել միասին»։ Շադունցը, շարունակելով իր միտքը, եզրահանգում է. «Ես գտնում եմ, որ ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Զանգեզուրում ազգային հարցը ճիշտ լուծելու համար և այդ երկրամասի (Ղարաբաղի ու Զանգեզուրի) տնտեսական վերածննդի համար անհրաժեշտ է Ղարաբաղի լեռնային մասը Զանգեզուրի հետ միասին առանձնացնել իբրև մեկ ինքնավար միավոր։ …Կոմիտեի նախագծում բերված փաստերը (հայերի ջարդը Շուշիում, Զանգեզուրի կոմունիստական ջոկատի զինաթափումը Շուշիում, լեռնային գոտու շահերը լրիվ արհամարհելը) բավական ակ­նառու կերպով ասում են, որ այդ երկրամասը թողնել Ադրբեջանի