Այս էջը հաստատված է

սահմաններում՝ այն հարաբերությունների պայմաններում, որոնք եղել են մինչև հիմա, չի կարելի։ Ուստի և, ես գտնում եմ, որ այդ ինք­նավար մարզը պետք է կապված լինի անմիջապես Անդրժողկոմխորհի հետ»598։

Անգամ Ստալինը, որ հայտնի էր իր հայատյաց տրամադրություններով, նկատելով Ադրբեջանի ղեկավարության հակահայ քաղաքականությունը, 1923թ. ապրիլին ՌԿ(բ)Կ 12-րդ համագումարում նշել է. «Ադրբեջանցիների մի մասի շրջանում նույնպես առկա է այսպիսի միտում՝ երբեմն չափազանց անսքող, այն թեմայով, թե մենք, իբր ադրբեջանցիներս, բնիկ ենք, իսկ նրանք՝ հայերը, եկվոր են։ Չի՞ կարելի արդյոք այդ պատճառով նրանց մի քիչ ետ քաշել հաշվի չնստելով նրանց շահերի հետ։ Դա նույնպես շովունիզմ է»599։ Այնուհետև նա համագումարում իր եզրափակիչ խոսքում ասել է. «Ադրբեջանում ադրբեջանցիները՝ որպես մեծամասնություն, ճնշում են հայերին և կոտորում, ինչպես դա եղել է Նախիջևանում, որտեղ կոտորել են համարյա բոլոր հայերին»600։

Չնայած այդ ամենին՝ Ադրբեջանի ղեկավարությունը Նարիմանովի գլխավորությամբ տարբեր պատճառաբանություններով ձգձգում էր Լեռնային Ղարաբաղի ինքնավարության հռչակումը։ 1923թ. Ստալինին, Տրոցկուն և Ռադեկին հասցեագրված մի նամակում Նարիմանովը գրել է, թե Ադրբեջանի հիմնարկները «լիքն են ռուսներով, հայերով, որոնց նպատակն է հանրապետությունում բնաջնջել թուրքե­րին, Արևելքում էլ՝ հեղափոխության սրբազան գործը։… Ադրբեջանում դաշնակցական աշխատանքի մասին իմ կանխագուշակումների մյուս կեսը, ես մտածում եմ, ի հայտ կգա այս տարի։ Լեռնային Ղարաբաղը Միրզոյանի ուժգին ճնշման տակ հայտարար­ված է ինքնուրույն մարզ։ Իմ օրոք (այդ ժամանակ նա աշխատում էր Մոսկվայում) դա չէր հաջողվում ոչ թե այն պատճառով, որ ես դեմ էի այդ ինքնավարությանը, այլ պարզապես որովհետև իրենք՝ հայ գյուղացիները, դա չէին ցանկանում։ Միրզոյանն այդ ընթացքում հայ դաշնակ ուսուցիչների օժանդակությամբ հող է պատրաստել և հարցն անց է կացրել Անդրերկրկոմում։ Այդ պահից կտրուկ սրվել են հայ գյուղացիների հարաբերությունները։ Հետո էլ հարցը կդառնա Գանձակի մասին ևս։ Ադրբեջանում դաշնակցական