Այս էջը հաստատված է
ԱՐՑԱԽԸ ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

Հայկական լեռնաշխարհում ժողովրդակազմավորման գործընթացի ավարտից հետո, Ք.ա. 3-1-ին հազարամյակներում հանդես եկան առաջին պետական կազմավորումները, որոնց շարքում իր ու­րույն տեղն ու դերն ուներ Ուրարտուն՝ Վանի կամ Արարատի թագավորությունը։ Նախապես դա փոքր պետություն էր՝ փռված Վանա լճի ափամերձ շրջաններում։ Այնուհետև այն հզորանում է, հակահարված տալիս Ասորեստանին, և զենքի ուժով խաղաղեցնելով հայկական մյուս իշխանություններին, տարածում իր իշխանությու­նը գրեթե ողջ Հայկական լեռնաշխարհի վրա։ Մենուա արքայի օրոք (810-786թթ.) սկսվում է Վանի թագավորության հզորության ժամանակաշրջանը։

Նախկինում կարծիքներ կային, որ հյուսիսում Մենուան հասել էր մինչև Արաքսի հովիտը։ 1989թ. օգոստոսի 11-ին երկրաբան Վալերի Իգումնովը Սյունիքի լեռնոտ հատվածներում հայտնաբերել է մի արձանագրություն։ Այն վկայում է, որ Ք.ա. 810-805թթ. միջև ընկած ժամանակահատվածում Մենուան մտել է Սյունիք36։

Հայոց Արևելից գավառների նվաճման հաջորդ փուլը կապված է Վանի թագավորության ամենահզոր արքայի՝ Արգիշտի Ա-ի (786-764թթ.) անվան հետ։ Արգիշտի Ա-ի Կոտայքում գտնված ժայռափոր ար­ձանագրության մեջ խոսվում է Զառ քաղաքի մասին37։ Այն համընկնում է Արցախի միջնադարյան Ծար մելիքանիստ ավանի և ներկայիս Քարվաճառի Զառ գյուղի հետ։ Ասվածը հիմնավորվում է նաև Հովհաննես Կարագյոգյանի Արգիշտի Ա-ի Խոռխոռեան տարեգրու­թյան նոր մեկնությամբ, որտեղ նա հավաստի փաստերով ապացուցում