Այս էջը հաստատված է

տակ, համաշխարհային հեղափոխության մոլուցքով տարված, հայ բոլշևիկների ջանքերով Լեռնային Ղարաբաղում հաստատվեցին խորհրդային կարգեր։ Երկրամասի հայությունը իր գալիք ապագան միամտորեն կապեց նոր կարգերի հետ և հոգու ջերմությունն ու աշխատանքային ավյունը անմնացորդ նվիրաբերեց խորհրդային կարգերի ամրապնդմանը։

1920 թվականին և 1921թ. սկզբներին Լեռնային Ղարաբաղում վարվող ռազմական կոմունիզմի քաղաքականությունը հիմնովին կործանեց ժողովրդական տնտեսությունը։ 1913թ. համեմատ 1921թ. հացահատիկային մշակաբույսերից 2 անգամ ավելի քիչ բերք ստացվեց։ Այգիները գտնվում էին անխնամ վիճակում, գրեթե լրիվ դադարել էր տեխնիկական մշակաբույսերի ցանքսը, շարքից դուրս էին եկել ջրանցքներն ու քյահրիզները։

1920թ. վերջին Ղարաբաղի արտակարգ կոմիսար Ալի Հեյդար Շիրվանին Ադրհեղկոմին ներկայացրած զեկուցագրում, նկարագրե­լով Ղարաբաղում ստեղծված կացությունը, նշել է. «գյուղերում ավելանում է քաղցած, ոտաբոբիկ և մերկ գյուղացիների թիվը, ռազմական գործողություններ տեղի ունեցած շրջաններից… ահաբեկված տասնյակ հազարավոր փախստականներ քաոսի ձևով թա­փառում են Ղարաբաղի շրջաններում՝ սննդամթերք և տաք հագուստ որոնելու համար։ Հողը քիչ է, մեծ մասը գտնվում է չքավորնե­րի ձեռքին, բայց սերմերի և բանող անասունների բացակայության պատճառով մնում է անմշակ։ Այս տարի հացահատիկը մթերվել է միայն բանակի համար։ Հացահատիկը տեղափոխելու համար չկան միջոցներ, որի հետևանքով Շուշիի գավառում սովի են մատնվել ոչ միայն գյուղացիները, այլև բանվորները, զինվորները, հիվանդանոց­ների և սովետական հիմնարկությունների աշխատավորները»605։

Նման կացություն էր ստեղծված ողջ խորհրդային տարածքում։ Ժողովրդական մասսաների դժգոհության ալիքը մեղմելու և տնտե­սության գահավեժ կործանման գործընթացը կանխելու նպատակով ՌԿ(բ)Կ X համագումարը 1921թ. մարտին ընդունեց պարենմասնատրումը պարենահարկով փոխարինելու և ռազմական կոմունիզմից նոր տնտեսական քաղաքականությանն անցնելու որոշումը։

Գյուղատնտեսությունն ամբողջապես արագ վերականգնելու