Այս էջը հաստատված է

համար անհրաժեշտ էր առաջին հերթին սկսել հողագործությունից։ 1920թ. մայիսի 5-ից մինչև 1921թ. նոյեմբերը Լեռնային Ղարաբաղում ազգայնացվեց 117560 դեսյատին վարելահող, ևս 42764 դեսյատին արոտավայրեր և տրվեց գյուղացիությանը։ 1921թ. մայիսի 15-ի դեկրետով ազգայնացվեց Լեռնային Ղարաբաղում գտնվող շուրջ 140 հազար դեսյատին անտառներ606։ Բայց այս որոշումներն էլ իրագործվեցին կիսատ-պռատ ձևով՝ նորից ոտնահարելով Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները։ Այսպես, ըստ օրենքի, լեռնային շրջաններում մեկ շնչին պետք է տրվեր երեք դեսյատին, իսկ հարթավայրային շրջաններում՝ մեկ դեսյատին հող։ Ղարաբաղում ստացվեց դրա միանգամայն հակառակ պատկերը։ Հարթավայրային շրջաններում՝ որտեղ ադրբեջանաբնակ գյուղերն էին գտնվում, տրվեց հինգ դեսյատին հող, իսկ լեռնային շրջաններում՝ կես դեսյատինից փոքր ինչ ավելին։ Բացի այդ, բազմաթիվ տնտեսություններ էլ մնացին առանց հողի607։

ՆԷՊ-ի քաղաքականության սկզբունքները կյանքում իրագոր­ծելու նպատակով 1921թ. ապրիլի 21-ին Շուշիում հրավիրվեց Ղարաբաղի գավառների կուսակցական պատասխանատու աշ­խատողների կոնֆերանս, որտեղ որոշվեց թույլատրել բոլոր տեսակի մթերքների և արդյունաբերական ապրանքների ազատ առևտուրը, ապրանքների արտահանում գավառից գավառ, վարձակալու­թյան կարգով տալ եկամուտ չբերող կամ անգործության մատնված արդյունաբերական ձեռնարկությունները, առաջին հերթին մետաքսագործական ֆաբրիկաները608։ Կոնֆերանսի որոշման համա­ձայն՝ Դիզակի և Խաչենի շրջաններում ազգայնացված մետաքսագործական ֆաբրիկաներից տասնմեկը վարձակալման կարգով հանձնվեց մասնավոր մարդկանց609։ Շուտով մետաքսաարդյունաբերության բնագավառում հաջողությունները ակնառու էին։ Համառ աշխատանքի շնորհիվ արդեն 1922թ. գործի դրվեցին հինգ ֆաբրի­կա, որոնցից մեկը պետական էր, չորսը՝ վարձակալված610։ Գործարանների պարապուրդը կանխելու նպատակով բոժոժը ներմուծվում էր Ադրբեջանի և Վրաստանի շրջաններից611։ Ֆաբրիկաները որակյալ բոժոժով ապահովելու նպատակով 1924թ. Հադրութում հիմնադրվեց իտալական Չիչե հունդային ընկերությունը612։