Այս էջը հաստատված է

անվան կոմունան, իսկ 1927թ. համանուն մեկ այլ կոմունա ստեղծվեց նաև Մարտունու շրջանի Ամարասում։ 1928թ. վերջին մարզում կար ընդամենը 27 կոլտնտեսություն, որոնցում ընդգրկված էին ընդամենը 453 տնտեսություն, կամ մարզի գյուղացիական տնտեսությունների 1,8 տոկոսը625։

Փաստը վկայում է, որ, չնայած բոլշևիկ ղեկավարների ջանքերին, կոլեկտիվ տնտեսությունների ստեղծման գաղափարը ժողովրդի մեջ հեղինակություն չէր վայելում և, ըստ էության, դատապարտված էր անհաջողության։ Չնայած դրան՝ կուսակցական և խորհրդայիան մարմինները, շրջանցելով կոոպերացիայի ամենապարզ ձևերը, անմիջապես անցնում էին խոշոր կոլեկտիվ տնտեսությունների ստեղծման գոր­ծին, որի հետևանքով օրինաչափորեն ի հայտ էին գալիս արատավոր երևույթներ, թույլ էին տրվում կոպիտ քաղաքական սխալներ։ Այդ սխալներից անմասն չմնացին ԼՂԻՄ կուսակցական և խորհր­դային մարմինները։ Նրանք ամեն կերպ ձգտում էին կոլեկտիվացումն ավարտել ամենասեղմ ժամկետում։ Նրանց կողմից կոպիտ կերպով խախտվում էր կամավորության սկզբունքը և այդ պատճառով էլ առողջ կոլտնտեսային շարժումը վերափոխել էին կոլեկտի­վացման «խաղով»։ 1929թ. կեսերից մինչև 1930թ. առաջին ամիսները կոլտնտեսային շինարարության «ամենաբուռն աճման» շրջանն էր։ Աշխատավոր գյուղացիներին հարկադրում էին կոլտնտեսություններ մտնել «կուլակաթափման», ընտրական իրավունքից զրկման սպառնալիքի տակ։ Կոլեկտիվ տնտեսություն մտնելուց հրաժարվողներից խլում էին հողը, ունեցվածքը և հանձնում կոլտնտեսությանը։ Հաճախ գյուղերի և շրջանների կոմունիստները իրար հետ մրցում էին, թե ով կարող է ավելի շատ կուլակներ հայտնաբերել և ունեզրկել։

1929թ. դեկտեմբերին Մարտունու շրջանային պլենումը որոշեց մինչև 1930թ. մարտ ամիսը շրջանը ենթարկել համատարած կոլեկտիվացման։ 1930թ. հունվարին, համանման որոշում ընդունեց Դիզակի կուսշրջկոմի պլենումը626։ Կուսակցության մարզկոմը իր հեր­թին որոշեց 1929թ. դեկտեմբերի 20-ից մինչև 1930թ. հունվարի 5-6-ը մարզում անցկացնել գյուղական տնտեսությունների կոլեկտիվաց­ման երկշաբաթյակ։ Արդյունքում՝ մի քանի օրվա ընթացքում մարզում