Այս էջը հաստատված է
ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻՆ

Խորհրդային Միության ժողովուրդների Հայրենական Մեծ պատերազմը 1939-1945թթ. համաշխարհային երկրորդ պատերազմի կարևորագույն և վճռորոշ մասն էր։ Ֆաշիզմի դեմ մղված պատերազմում վճռվում էր ոչ միայն Խորհրդային Միության, այլև ողջ աշ­խարհի ճակատագիրը։ Մեծ է նաև հայ ժողովրդի ներդրումը այդ հաղթանակում։

1941թ. հունիսի 22-ին սկսված աշխարհակործան պատերազմը ընդհատեց արցախցու խաղաղ, ստեղծագործ աշխատանքի ըն­թացքը։ Արցախահայությունը անմնացորդ նվիրաբերվեց հայրենի­քի պաշտպանության գործին։

Ամենահին ժամանակներից ի վեր ղարաբաղցին մարտում եղել է քաջ, համարձակ, հնարագետ, դիմացկուն և ազնիվ, անկաշառ ու անդավաճան՝ բարեկամության մեջ։ Տեղին է հիշել ռուս անվանի բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ Սերգեյ Գորոդեցկու մարգարեական խոսքերը. «Բնությունն ու պատմությունը Ղարաբաղում ստեղծել են ցայտուն արտահայտված մի տիպ։ Սփռված ամբողջ աշխարհում՝ ղարաբաղցիները հեշտությամբ կարող են ճանաչվել։ Գործունեության լայն թափ, անձնազոհ քաջություն, վտանգալից խիզախության հակում, ինքնավստահու­թյուն, նահապետականություն ընտանեական կյանքում՝ ահա ղարաբաղցու համակրելի գծերը, որոնք ասես խտացնում են հին հայ­կական առաքինությունները՝ խամրած պատմության դաժանու­թյուններից և մաքուր տեսքով պահպանված Ղարաբաղը»641։ Մարդ­կային այս որակումները արցախցի բազմաթիվ սերունդների երակներով