Այս էջը հաստատված է

ենթարկելու ուղղությամբ։ Աղրբեջանի քաղաքական ղեկավարությունը հասկանում էր, որ առաջին հերթին անհրաժեշտ է վերացնել անմիջական սահմանը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև։ Դա անշրջելի դարձնելու նպատակով խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը շարունակեց շահ Աբասի ժամանակներից սկսած Արաքսի ափերից մինչև Ջերմուկի փեշերը մահմեդական ցե­ղերով բնակեցնելու քաղաքականությունը։ Այդ նպատակով Աղրբե­ջանի Կ(բ)Կ Կենտկոմի նախագահության 1923թ. հուլիսի 16-ի նիստում որոշվեց «քրդերի զբաղեցրած տարածքից կազմել Քուրդիստանի գավառը»649։ Դրա հիման վրա 1923թ. օգոստոսի 6-ին խորհր­դային Աղրբեջանի կառավարության որոշմամբ կազմավորվեց Կարմիր Քուրիստան ինքնավար քրդական շրջան՝ Լաչին կենտրոնով։ Կարճ ժամանակահատվածում քրդերին թուրքացնելուց հետո, 1930թ. վերացվեց Քուրդիստանի տարբերակիչը, և ստեղծվեցին Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլուի, Ջանզելանի շրջանները։ Քրդերի ուծացման հախուռն մի նոր ժամանակաշրջան սկսվեց։ 1926թ. Ադրբեջանում ապրում էր 44139 քուրդ, 1936թ.՝ 6000, իսկ 1979թ. մարդահամարի տվյալներով հարևան հանրապետությունում արդեն քուրդ չկար650։ Այնուհետև ԼՂԻՄ-ի տարածքում գտնվող մի շարք բնակավայրեր պոկեցին ինքնավար մարզից և նվիրաբերեցին ադրբեջանական շրջաններին։ Այսպես, Անդրֆեդերացիայի վերացումից հե­տո Հադրութի շրջանից Հողեր ու Հարար գյուղերը կցվեցին աղրբեջանական Ֆիզուլու և Լաչինի շրջաններին։

Դրանով էլ չբավարարվելով՝ 1950-1970-ական թվականներին տնտեսությունները խոշորացնելու առիթով հայկական գյուղերից խլվեցին ընդարձակ հողահանդակներ և հանձնվեցին ադրբեջանցիներին։ Միաժամանակ հայկական բնակավայրերը ենթարկեցրին ադրբեջանական գյուղերին։ Այդ ամենից հետո մարզի խաչմերուկային ճանապարհների վրա և բարեբեր գետահովիտներում՝ հայ­կական բնակավայրերի արանքում, ստեղծվեցին ադրեջանական նոր գյուղեր։ Արղյունքում տասնյակ հայկական գյուղեր վերացան։ Դրանց մի մասը՝ Ջամիլլուն, Կրկժանը, Խոջալլուն և այլ գյուղեր, բնակեցվեցին ադրբեջանցիներով։

1920-ական թվականներից մինչև 1950-ական թվականների վերջը